Դիմումատուն՝ Եվգենի Ֆիլկինը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1955 թվականին, բնակվում է Վիեննայում։ Գործը վերաբերում է փողերի լվացման կասկածանքով հարուցված քրեական գործով դատավարության ընթացքում Դիմումատուի բանկային հաշվի սառեցմանը: 2011 թվականի փետրվարին Պորտուգալիայի Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը սկսել է հետաքննություն իրականացնել փողերի լվացման հետ...
ECHR 237 (2014)31.07.2014 «Նեֆտյանայա կոմպանիա Յուկոս» ՍՊԸ-ն ընդդեմ Ռուսաստանի (գանգատ թիվ 14902/04), գործը վերաբերում է արդարացի փոխհատուցմանը, որը պահանջել է «Յուկոս» ընկերությունը Ռուսաստանի Դաշնությունից: Պալատի հուլիսի 31-ի որոշմամբ, որը վերջնական չէ, Դատարանը, ղեկավարվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 41-րդ հոդվածով (արդարացի փոխհատուցում), ձայների մեծամասնությամբ արձանագրեց, որ Ռուսաստաննը պետք է վճարի «Յուկոս» ընկերության բաժնետերերին,...
Դիմումատուն՝ Օմեր Գյուները, ազգությամբ թուրք է, ծնվել է 1969 թվականին, բնակվում է Թուրքիայի Այդըն նահանգում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ահաբեկչական կազմակերպությանն աջակցություն ցուցաբերելու և հանցագործության կատարմանն օժանդակելու համար իրեն դատապարտելու մասին Դատարանի կայացրած որոշմանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից իրեն զրկելու և փաստաբանի բացակայության պայմաններում կատարված հարցաքննության հիման վրա իրեն դատապարտելու որոշման...
Երկու գործերը վերաբերում են Դիմումատուների ներկայացրած բողոքներին, անվտանգության նկատառումներից ելնելով, իրենց Ռուսաստանից արտաքսելու որոշման վերաբերյալ։ Առաջին Դիմումատուն՝ Ջեննիֆեր Սուզաննե Գասպարը, ազգությամբ ամերիկացի է, ծնվել է 1971 թվականին և ներկայումս բնակվում է Չեխիայի Պրահա քաղաքում։ Դիմումատուն ամուսնացած է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող մի անձի հետ և ունի մեկ դուստր։ 2004 թվականից...
Դիմումատուն՝ Մարիա Միհալաչեն, ազգությամբ ռումինացի է, ծնվել է 1970թ․-ին, բնակվում է Ռումինիայում: Դիմումատուն բողոքել է ծխախոտային արտադրատեսակների ապօրինի ներմուծման և մաքսանենգության գործով իր օգտին կայացված դատական վճռի չկատարման մասին։ 2013 թվականին Դիմումատուի և նրա ամուսնու դեմ քրեական գործ է հարուցվել այն բանից հետո, երբ...