Դիմումատուն՝ Վարդան Թեյմուրազյանն ազգությամբ հայ է, ծնվել է 1957 թվականին և ապրում է Երևանում։ Դիմումատուն գլխավորապես բողոք է ներկայացրել, քանի որ հայկական օրենսդրությունը ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցում չի ապահովել նրա հանդեպ վատ վերաբերմունքի և անօրինական կալանավորման համար։ 2005 թվականի ապրիլին Թեյմուրազյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցների վրա հարձակում գործելու պատճառով, և Դիմումատուն կալանավորված է եղել մեկ և կես ամիս ժամկետով։...
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերը։ Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը: «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ եւ իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ, Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը...
Դիմումատուները՝ Զիտա Բիստիևան և նրա երեք անչափահաս երեխաները, ազգությամբ ռուս են, ծնվել են համապատասխանաբար 1976, 2006, 2008, 2013 թվականներին և ապրում են Գերմանիայի Հերնե մարզում։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ Լեհաստանում օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված կենտրոնում իրենց ընտանիքը կալանավորելու որոշման վերաբերյալ։ 2012 թվականին Դիմումատուն իր ամուսնու և առաջին երկու երեխաների հետ մեկնել է Լեհաստան։ Դիմումատուի ամուսինը դիմել է Լեհաստանի իշխանություններին՝ խնդրելով...
Դիմումատուն՝ Պաատա Ռոստոմաշվիլին, ազգությամբ վրացի է, ծնվել է 1973 թվականին, բնակվում է Վրաստանի Ախալդաբա գյուղում: Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը: Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է սպանության դեպքի առթիվ իր դեմ հարուցված քրեական գործով դատավարության և իրեն մեղավոր ճանաչելու որոշման արդարացիության մասին: 2006 թվականի մայիսին Վրաստանի Առաջին ատյանի դատարանը Դիմումատուին մեղավոր...
Դիմումատուն՝ Միխայլո Բոնդարը, ազգությամբ ուկրաինացի է, ծնվել է 1960 թվականին։ Դիմումատուն մահացել է 2012 թվականին, և նրա մայրը շարունակել է մասնակցել գործին իր տղայի անունից։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է, որ տեղի իրավապահ մարմիններն իրեն խոշտանգումների են ենթարկել և պարտադրել են...