Դիմումատուն՝ Սերգեյ Ֆեֆիլովը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1979 թվականին և նախքան իր կալանավորումը բնակվել է Ռուսաստանի Իժևսկ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն ազատազրկման դատապարտելու մասին ներպետական դատական ատյանների կայացրած որոշմանը։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել է նաև քրեակատարողական հիմնարկի վատ պայմանների և իր գործով դատավարության արդարացիության...
2019 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի կայացրած վճիռներից աննախադեպ է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Բուզանդի փողոցում իրենց սեփականության իրավունքի խախտման համար Վարդանյանների ընտանիքին 1 միլիոն 600 հազար եվրո փոխհատուցում վճարելու մասին վճիռը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է 1 միլիոն...
Դիմումատուն՝ Խոսրով Ավագյանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1946 թվականին, բնակվում է Երևանում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ սպանության դեպքի առթիվ իր դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում դատական փորձագետներին հարցաքննության ենթարկելու պահանջով իր ներկայացրած հայցը մերժելու որոշման մասին։...
Դիմումատուն՝ Հալիլ Քանալը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1938 թվականին։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն բնակվել է Թուրքիայի Անթալիա քաղաքում։ Դիմումատուն մահացել է 2014 թվականի հունիսի 22-ին։ Դիմումատուի մահվանից հետո նրա ժառանգները ներկայացված բողոքի քննությունը շարունակելու ցանկություն են հայտնել։  Գործը վերաբերում է բժշկական անփութության մասին Դիմումատուի ներկայացրած բողոքին։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել...
Դիմումատուն՝ Էլիֆ Քըզըլը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1934 թվականին: Մինչև մահը բնակվել է Քըրշեհիրում (Թուրքիա): 2018 թվականից Դիմումատուի չորս ժառանգներն են շարունակել մասնակցել դատարանում բողոքի քննությանը: Գործը վերաբերում է 1973 թվականին Դիմումատուի կողմից ձեռք բերված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստին։  1973 թվականին Դիմումատուն...