Նոր նշանակումներ և պաշտոնից ազատումներ՝ նախագահի հրամանով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետը և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` որոշում եմ.

Գեներալ-մայոր Արտակ Դավթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնից»։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` որոշում եմ.

Գնդապետ Վաղինակ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից, կնքելով պայմանագիր մեկ տարի ժամկետով` 2017 թվականի սեպտեմբերի 30-ից»:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` որոշո մ եմ.

Գեներալ-մայոր Արթուր ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ազատել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից»: