Նախագծով առաջարկվող փոփոխությամբ Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը կխմբագրվի, որով կսահմանվի, որ Օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցների ծախսերի նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պետական մարմնի ղեկավարի, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ լիազորված պետական կառավարման մարմնի կողմից։ Բացի այդ, պետական մարմնի ղեկավարի իրական ակտով սահմանվելու է...
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի տեսակապի միջոցով դատական նիստերին մեղադրյալների մասնակցությունն այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է հասարակական կարգի, առողջության կամ վարույթի մասնավոր մասնակիցների հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության կամ հանցագործությունների կանխման կամ ողջամիտ ժամկետում դատական քննության ապահովման կամ վարույթի մասնավոր մասնակցի ցուցմունքի արժանահավատության ապահովման համար։
««Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է ՀՀ պետական այլ մարմիններում կոչումով ծառայության ստաժը հաշվարկել Պրոբացիայի ծառայությունում հերթական կոչում շնորհելու համար ծառայության ստաժը հաշվարկելիս, ինչպես նաև Պրոբացիայի ծառայողների, որպես խրախուսանք հնարավորություն ընձեռնել շնորհելու զբաղեցրած պաշտոնի համապատասխան կոչումից 1...
Սնանկության օրենսդրության բարեփոխման հայեցակարգի հիման վրա վեր հանված կարիքների և ուրվագծված խնդիրների համատեքստում մշակվել է սնանկության մասին օրենսդրության մեկ միասնական իրավական ակտի՝ Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի նախագիծը:
Սնանկության նոր օրենսգրքով անդրադարձ է կատարվել ոլորտի մի շարք առանցքային հարցերի, ինչպես օրինակ.
1)...
«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ընտանիքում բռնություն գործադրած անձի համար կսահմանվի պարտավորություն՝ կրելու էլեկտրոնային հսկողության միջոց, իսկ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով պատասխանատվություն կնախատեսվի ընտանիքում բռնություն...