ՄԻԵԴ վճիռ. Յուկոսն ընդդեմ Ռուսաստանի

europea_court_of_human_rights_bigECHR 237 (2014)
31.07.2014

«Նեֆտյանայա կոմպանիա Յուկոս» ՍՊԸ-ն ընդդեմ Ռուսաստանի (գանգատ թիվ 14902/04), գործը վերաբերում է արդարացի փոխհատուցմանը, որը պահանջել է «Յուկոս» ընկերությունը Ռուսաստանի Դաշնությունից:

Պալատի հուլիսի 31-ի որոշմամբ, որը վերջնական չէ, Դատարանը, ղեկավարվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 41-րդ հոդվածով (արդարացի փոխհատուցում), ձայների մեծամասնությամբ արձանագրեց, որ Ռուսաստաննը պետք է վճարի «Յուկոս» ընկերության բաժնետերերին, նրանց ժառանգներին և իրավահաջորդներին, որպես նյութական վնասի հատուցում, 1,866,104,634 եվրո: Վնասը առաջացել էր ընկերության լուծարման ժամանակաշրջանում գործունեությունը կանգնեցվելու պատճառով:

Ռուսաստանը, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հետ համագործակցելով, որոշումն ուժի մեջ մտնելուց վեց ամսվա ընթացքում պետք է իրականացնի համալիր ծրագիր արդարացի փոխհատուցման բաշխման գործընթացով:

Դատարանը ձայների մեծամասնությամբ որոշեց, որ պետք է վճարվի 300,000 եվրո՝ որպես Յուկոս ընկերության կատարած դատական ծախսերի փոխհատուցում:

Դատարանը միաձայն որոշեց նաև, որ իրավունքի խախտման փաստի ճանաչումը դատարանի կողմից արդեն իսկ բավարար փոխհատուցում է Յուկոս ընկերության կրած բարոյական վնասի հատուցման համար:

Սկզբունքային փաստեր

Գործը կապված է ռուսական «Յուկոս» ընկերության նկատմամբ 2004 թվականին իրականացված հարկային և այլ ճնշումներին, որոնք էլ ի վերջո 2007թ.-ին հանգեցրել են ընկերության լուծարմանը:

Գործն ըստ էության լուծող Պալատի որոշմամբ, որը ուղարկվել է 2011 թ. սեպտեմբերի 20-ին, դատարանը արձանագրել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ  հոդվածի առաջին և երրորդ կետերի խախտում (արդար դատաքննության իրավունք): Այն վերաբերել է Յուկոս ընկերության` 2000 թ. համար հաշվարկված հարկային պարտավորությանը, ընկերությանը չի տրվել ողջամիտ ժամկետ, որպեսզի վերջինս պատրաստվի առաջին ատյանի դատարանում գործի քննությանը: Դատարանն արձանագրել է նաև առաջին արձանագրության առաջին հոդվածի խախտում (սեփականության իրավունքի պաշտպանություն): Դատարանը արձանագրել է, որ 2000 թվականի տույժերի հաշվարկը և դրանց կրկնապատկումը 2001 թ. եղել են անօրինական: Ինչպես նաև ռուսական պաշտոնյաների կողմից իրականացված կատարողական գործընթացները խախտել են այդ գործընթացների հետապնդած օրինական նպատակների և իրականացված միջոցների միջև եղած համաչափությունը: Մասնավորապես, ճկուն չեն եղել դատավարության տեմպերը և չափազանց մեծ չափերով պարտավորության մարման համար նախատեսված ժամկետները:

Քանի որ գործն ըստ էության լուծող վճիռը կայացնելու պահին արդարացի փոխհատուցման հարցը պատրաստ չէր լուծման, Դատարանը հրավիրեց ռուսական կառավարությանը և «Յուկոսին», որպեսզի նրանք տան իրենց գրավոր տեսակետներն այդ հարցի վերաբերյալ` պարզելու համար, թե արդյոք կողմերը կարող են հանգել համաձայնության: «Յուկոսը» և ՌԴ կառավարությունը 2012 թվականի հունիսի 13-ին տվեցին իրենց գրավոր կարծիքները: Երկու կողմերն էլ հետագայում ներկայացրին իրենց գրավոր դիտարկումները և պատասխանեցին միմյանց դիտարկումներին 2012 թվականի հուլիսի 31-ին, 2013 թվականի մարտի 1-ին և մայիսի 15ին:

Դատավարությունը և Դատարանի կազմը

Գանգատը ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան 2004 թվականի ապրիլի 23-ին: Պալատի՝ գործն ըստ էության լուծող վճիռը կայացվել է  2011 թվականի սեպտեմբերի 20-ին 7 դատավորների կողմից` հետևյալ կազմով.

Խրիստոս Ռոզակիս (Հունաստան), նախագահ,

Դին Շփիլման (Լյուքսեմբուրգ),

Նինա Վայից (Խորվաթիա),

Խանլար Հաջիև (Ադրբեջան),

Սվերե Էրիկ Յեբենս (Նորվեգիա),

Ջորջիո Մալինվերնի (Շվեցարիա),

Անդրեյ Բուշև (Ռուսաստան), դատավորներ

և Սորեն Նիլսեն, բաժանմունքի քարտուղար:

Դատարանի վճիռը
Հոդված 41 (արդարացի փոխհատուցում)

Ինչ վերաբերում է Կոնվենցիայի  6-րդ հոդվածի խախտմանը, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ հապճեպությամբ են ռուսական դատարանները անցկացրել հարկային գործընթացները «Յուկոս» ընկերության դեմ, Դատարանը գիտակցում է, որ այդ գործընթացներում հնարավոր է խախտված լինեն Կոնվենցիայի դրույթները, սակայն դատարանը արձանագրում է, որ բավարար կերպով ապացուցված չի տեղի ունեցած խախտման և Յուկոս ընկերության կրած նյութական վնասի միջև պատճառահետևանքային կապը, և հետևաբար չկան փաստեր, որոնց վրա հիմնվելով` Դատարանը կարող էր նախատեսել այդ փոխհատուցումը:

Դատարանը ձայների մեծամասնությամբ որոշեց, որ «Յուկոս» ընկերությունը կրել է նյութական վնաս Կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածի խախտման հետևանքով:

Յուկոսը վճարել էր տուգանքները, որոնք կապված էին 2000 և 2001 թվականների հարկային խախտումների հետ, որոնք, սակայն, դատարանի կողմից ճանաչվել էին անօրինական, դատարանի կողմից անօրինական էին ճանաչվել նաև այդ տուգանքներին ավելացված 7%-ը պետական մարմիններին վճարվելիք գումարը:

Դատարանն արձանագրում է, որ, որ «Յուկոս» ընկերության կրած նյութական վնասի չափը կազմում է 1,299,324,198 եվրո:

Բացի այդ, հարկադիր գործունեությունը, որն իրականացվել է ընկերության նկատմամբ, մեծապես նպաստել է վերջինիս լուծարմանը: Չնայած լուծարումը չի կարելի համարվել միայն այդ գործընթացների հետևանք: Գործն ըստ էության լուծող դատական ակտով Դատարանը վճռեց, որ 7%-ը, որը «Յուկոսը» պարտավոր էր վճարել 2000-ից մինչև 2003 թվականի համար, եղել է ոչ համաչափ այն չափի համեմատ, որը կարող էր ակնկալվել:

Դատարանը ընդունել է այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման համաձայն կատարողական մարմիններին վճարվում է 4%-ը:

Այդպիսով դատարանը հաշվարկել է այս տոկոսադրուքով և արդեն փաստացի վճարված գումարների տարբերությունը, և նվազեցնում է այն գումարները, որոնք արդեն փաստացի վճարվել են 2000-2001 թվականներին, սակայն այս պարտավորությունները ամբողջությամբ ճանաչվել են անօրինական: Այդ պատճառով Դատարանը «Յուկոս» ընկերության կողմից վճարված գումարները դիտում է նյութական վնաս, որը արդյունք է անհամաչափ կատարողական վարույթի, որը կազմում է  566.780.436 եվրո:

Ընդհանուր նյութական վնասը կազմում է 1,866,104,634 եվրո

Ղեկավարվելով այն փաստով, որ «Յուկոս» ընկերությունը դատարանից դուրս է եկել այն համոզմունքով, որ այդ գումարը պետք է վճարվի ռուսական կառավարության կողմից ընկերության բաժնետերերին, նրանց իրավահաջորդներին և ժառանգներին՝ ընկերության բաժնեհավաք կապիտալում ունեցած մասնակցության չափով:

Դատարանը նաև միաձայն վճռեց, որ խախտման ընդունումը արդեն բավարար է ընկերության կրած ոչ նյութական վնասի հատուցման համար:

Վերջապես Դատարանն արձանագրեց, որ Ռուսաստանը պետք է վճարի 300.000 եվրո՝ որպես կրած ծախսերի փոխհատուցում «Յուկոսի» միջազգային ֆոնդին, որը ստեղծվել է Նիդերլանդներում, որպեսզի բաժնետերերի միջև բաշխի  բոլոր միջոցները, որոնք կստացվեն:

Տարբերվող կարծիք

Դատավոր Յեբենսը հայտնել է համընկնող կարծիք, իսկ դատավոր Բուշևը մասամբ համաձայնել է դատավոր Հաջիևի մասամբ չհամընկնող կարծիքին: Այս կարծիքները կցված են որոշմանը: