Գործի շրջանակներում Դիմումատուները հայց են ներկայացրել Ռուսաստանի Դաշնության դեմ, քանի որ նրանց արգելել են արտերկիր մեկնել այն պատճառաբանությամբ, որ աշխատելու ժամանակահատվածում նրանք նախկինում տիրապետել են պետական և ծառայողական գաղտնիքի։ Դիմումատուներն ազգությամբ ռուս են, ծնվել են 1950-ից 1987-ական  թվականներն ընկած ժամանակաշրջանում և ապրում են Ռուսաստանում։ Իրենց աշխատանքային ժամկետի ավարտից հետո պետական մարմինները մերժել են վերադարձնել Դիմումատուներին իրենց անձնագրերը։ Դիմումատուներին տեղեկացրել են, որ առաջիկա 5 տարիներին նրանց...
Դիմումատուն՝ Օզգյուն Օզթունչն, ազգությամբ թուրք է, ծնվել է 1974 թվականին և ապրում է Ստամբուլում։ Գործը վերաբերում է իրավաբանական գրասենյակը խուզարկելու և բռնագրավելու մասին որոշմանը։ 2004 թվականի հունվարի 13-ին մի շարք անհատ ձեռնարկատերերին պատկանող տներ և գրասենյակներ խուզարկության են ենթարկվել` «սպիտակ օձիքով աշխատող» (հանցագործություններ իրականացնող պետական պաշտոնյաներին բնութագրող արտահայտություն․ անգլերենից «white-collar worker») հանցավոր խմբավորման մեջ ներգրավված լինելու կասկածանքով։ Այսպիսով, ոստիկանությունը կալանավորել է Դիմումատուին այն գրասենյակում, որտեղ նա փաստաբանական...
 Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած հայցի արդարացի փոխհատուցման խնդրին՝ ՀՀ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վերջնական վճիռն անվավեր ճանաչելու և Դիմումատուի սեփականության իրավունքը շենքի և հողամասի նկատմամբ ճանաչելու վերաբերյալ։ 2009 թվականի նոյեմբերի 18-ին Դիմումատուն հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Վերջինս իր հայցի մեջ նշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (արդար դատաքննության իրավունք) խախտում...
 Դիմումատուն՝ Շեհմուս Էքինջին, ազգությամբ թուրք է, ծնվել է 1983 թվականին և ապրում է Թուրքիայի Բաթման շրջանում։ Գործը վերաբերում է Դիմումատուի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու մասին որոշմանը։ Մի շարք բժշկական զեկույցների տվյալներով Դիմումատուն տառապում է հոգեկան խանգարումներով։ 2008 թվականի փետրվարին պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար նա նախքան զորակոչը բժշկական հետազոտություն է անցել և տեղեկացրել է ղեկավարությանն իր հոգեկան խնդիրների առկայության մասին։ Զինվորական հոսպիտալի...
Դիմումատուն՝ Ալեքսանդր Ալեքսանդրովն, ազգությամբ ռուս է, ծնվել է 1963 թվականին և ապրում է Չեբոքսարի քաղաքում (Ռուսաստան)։ Գործը վերաբերում է Դիմումատուի ազատազրկման մասին որոշմանը՝ ոստիկանության աշխատակցին ոտքով հրելու պատճառով։ 2005 թվականին Դիմումատուն մեղավոր է ճանաչվել ոստիկանության աշխատակցի վրա հարձակում գործելու համար և դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման։ Առաջին ատյանի դատարանը մերժել է Դիմումատուի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը, քանի որ,...