Թուրքիան կարող է հեռացվել Եվրոպայի Խորհրդից՝ ՄԻԵԴ-ի պահանջները չկատարելու պատճառով

Թուրք ակտիվիստները մտավախություն ունեն Եվրոպայի Խորհրդից Թուրքիայի հնարավոր հեռացումից՝ Անկարայի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին վճիռները չկատարելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Euractiv» լրատվական կայքը։ Խոսքը 2016 թվականի պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար ցմահ ազատազրկման դատապարտված գործարար Օսման Քավալային ազատ արձակելու ՄԻԵԴ պահանջի մասին է։ Ինչպես նշվում է, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն դատական ​​գործընթաց է սկսել Անկարայի դեմ՝ մարդու իրավունքների խախտման համար, ինչը կարող է ի վերջո հանգեցնել Թուրքիայի՝ Եվրոպայի խորհրդիից նրա հեռացմանը  կամ անդամակցության կասեցմանը։

Կայքի տվյալներով՝ Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչները բազմիցս զգուշացրել են Թուրքիային, որ կազմակերպության անդամ բոլոր երկրները պարտավոր են կատարել ՄԻԵԴ-ի որոշումները։ Միաժամանակ Euractiv-ն ընդգծում է, որ մինչ այժմ ԵԽ-ն կողմ է Անկարայի հետ երկխոսությանը բոլոր վիճելի հարցերի շուրջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում ձերբակալվել է Անկարայում ահաբեկչական համարվող FETO կազմակերպության ղեկավարի զարմուհի Սումմեյ Գյուլենը։ Ինչպես նշվում է, ձերբակալվածի հորեղբայրը՝ Ֆեթուլլահ Գյուլենը, թուրքական կողմը մեղադրում է 2016 թվականին պետական հեղաշրջման փորձ նախապատրաստելու մեջ։