Դիմումատուները՝ Վարդան Նալբանդյանը և Նելլի Դանիելյանը, ազգությամբ հայ են, ծնվել են համապատասխանաբար 1949 և 1987 թվականներին, ապրում են Երևանում։  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազոր ներկայացուցիչը Դիմումատուների գործով ներկայացել է Գևորգ Կոստանյանը։ Առաջին Դիմումատուն՝ Վարդան Նալբանդյանը, երկրորդ Դիմումատուի (Նելլի Դանիելյանի) մահացած մոր եղբայրն է։ Առաջին Դիմումատուն և երկրորդ Դիմումատուի մայրը (մահացել է 2006 թվականին) 45.5 քմ մակերեսով տան համատեղ...
Դիմումատուն՝ Իբրահիմ Քեսքինն, ազգությամբ թուրք է, ծնվել է 1972 թվականին և ապրում է Թուրքիայի Սիվաս նահանգում։ Գործը վերաբերում է երեխայի ծնունդի ժամանակ հիվանդանոցում կատարված բժշկական անփութության վերաբերյալ առաջադրված մեղադրանքներին։ 2001 թվականի հունվարին Դիմումատուի կինն աղջիկ է ունեցել։ Հետագա փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նորածին երեխան տառապում է Բազկահյուսակի նորածնային (ծննդաբերական) կաթվածով։ Երեխային չորս անգամ վիրահատել են, սակայն 2014 թվականի բժշկական զեկույցի տվյալներով երեխան ...
Դիմումատուները՝ Միխայիլ Տկաչենկոն, Նինա Տկաչենկոն (մահացել է 2011 թվականին), Ալեքսանդր Տկաչենկոն և Նատալյա Տկաչենկոն, ազգությամբ ռուս են, ծնվել են  համապատասխանաբար 1964, 1966, 1985 և 1989 թվականներին, ապրում են Ռոստովի մարզի Ակսայ քաղաքում (Ռուսաստան)։ Գործը վերաբերում է Դիմումատուների տան սեփականազրկման վերաբերյալ դատավարությանը։ 2004 թվականին Ռոստովի մարզի Ակսայի շրջանային դատարանը բավարարել է մասնավոր ներդնողի հայցը և Դիմումատուների տան սեփականության իրավունքը փոխանցել է նրան։ Վերջինս իր հայցի մեջ նշել է, որ...
Դիմումատուների գործերը վերաբերում են Գերմանիայի Բավարիա հողի 2 համայնքներում բնակվող կրոնական աղանդի (Տասներկու Տոհմերի Եկեղեցի) հետևորդների ծնողական իրավունքների սահմանափակման և աղանդավորական շարժմանը պատկանող երեխաների խնամակալության մասին որոշումներին։ 2012 թվականին գերմանական մամուլը հաղորդագրություն է տարածել, որ «Տասներկու Տոհմերի Եկեղեցի» աղանդավորական շարժման անդամները հալածանքների և փայտով ծեծի են ենթարկել իրենց երեխաներին։ Հետագայում այդ տեղեկությունները հիմնավորվեցին համայնքներից մեկում գաղտնի տեղադրված տեսախցիկի միջոցով։ Արդյունքում, 2013 թվականին երեխաների իրավունքների պաշտպանության ծառայության...
Դիմումատուն՝ Ջեմ Ջենգիզ Ուզանն, ազգությամբ թուրք է, ծնվել է 1960 թվականին։ Նա գործարար է։ Մի պահ եղել է «Երիտասարդական կուսակցության» (Դեղին կուսակցություն) նախագահ և ապրել է Ստամբուլում։ Դիմումատուի նկատմամբ հարուցվել է քրեական գործ և դատապարտվել է ազատազրկման այն բանի համար, որ 2003  թվականի հունիսին Թուրքիայի Բուրսա քաղաքում հրապարակային ելույթի ժամանակ վիրավորել և անարգել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ 2008 թվականի սեպտեմբերին Դիմումատուին դատապարտել...