Դիմումատուն՝ Դենիզ Գիրիշենն ազգությամբ թուրք է, ծնվել է 1979 թվականին և կալանավորված է Թուրքիայի Դիյարբեքիր նահանգում։  Գործը վերաբերում է Դիմումատուի դեմ հարուցված քրեական դատավարությանը՝ պետության սահմանադրական կարգուկանոնը խախտելու փորձի համար։ Դիմումատուին ձերբակալել են 2001 թվականի դեկտեմբերին՝ «Հեզբոլլահ» ապօրինի շարժման անդամ հանդիսանալու կասկածանքով: Նա խոստովանել է ոստիկանությանը, որ հանդիսանում է կազմակերպության անդամ, սակայն հետագայում հրաժարվել է իր տված ցուցմունքից և հայտարարում է, որ իրեն խոստովանություն անելու համար էլեկտրական ցնցումների...
Դիմումատուն՝ Իվան Պատալախը, ծնվել է 1961 թվականին, ազգությամբ ռուս է և ապրում է Մայնի ֆրանկֆուրտ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի այն հայտարարությանը, որ ներպետական դատական մարմիններն իր մինչդատական կալանավորման վերաբերյալ գործի քննություն անհապաղ չեն իրականացրել։ Դիմումատուին կալանավորել և նախնական կալանավորման վայր են տեղափոխել 2013 թվականի հոկտեմբերին մի շարք մեղադրանքների հիման վրա, ներառյալ լայնամասշտաբ խարդախության ու կաշառակերության համար։ Վերջինս սկսել է վիճարկել իր մինչդատական կալանավորման որոշման օրինականությունը 2014 թվականի հունվարից: 2014 թվականի...
Դիմումատուն՝ Ագիթ Դեմիրը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1996 թվականին, ապրում է Թուրքիայի Շըրնաք նահանգում։ 2009 թվականի դեկտեմբերին Դիմումատուն մասնակցել է կազմակերպած բողոք-ցույցի՝ ի նշան «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) անօրինական զինված կազմակերպության ղեկավար Աբդուլլահ Օջալանի կալանավորման և ցույցի ժամանակ անվտանգության աշխատակիցների վրա նետել են քարեր։ Ինչի արդյունքում Դիմումատուն կալանավորվել է։ Կալանավորման ժամանակ Դիմումատուն եղել է անչափահաս (13 տարեկան ): Դիմումատուն 2010 թվականի հունվարի 19-ին տեղափոխվել է...
Դիմումատուն՝ Հունաստանում հիմնված «Ալֆա Դորիֆորիկի Թիլեորասի Անոնիմի» ՍՊԸ-ն է, որը հունական Ալֆա հեռուստաալիքի սեփականատերն է։ Գործը վերաբերում է հեռուստատեսությամբ քաղաքական գործչի վերաբերյալ գաղտնի նկարահանած 3 տեսագրություն ցուցադրելուն։ Տեսանյութերն առաջին անգամ ցուցադրվել են «Ջունգլի» կոչվող ծրագրի շրջանակներում և կրկին՝ 3 օր հետո,  մեկ այլ ծրագրում։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես է խորհրդարանի անդամ  Ա․Ս․-ը զբաղվում համակարգչային խաղամոլությամբ։ Առաջին տեսանյութի մեջ ցուցադրված է, թե ինչպես է նա խաղասրահ...