Ադրբեջանական գերության մեջ խոշտանգումների ենթարկված և դրանց հետևանքով մահացած 77-ամյա հայ գյուղացի Մամիկոն Խոջոյանի գործը սեպտեմբերի 10-ին պաշտոնապես ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Խոջոյանի երեք զավակները գանգատ են ներկայացրել «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ և «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի աջակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ընդդեմ իրավական կամայականության»...
Դիմումատուն՝ Վյաչեսլավ Կորչագինը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1977 թվականին, բնակվում է Ռուսաստանի Վորոնեժի մարզի Լիսկի քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ վարչական իրավախախտում կատարելու համար իր դեմ հարուցված վարչական վարույթի մասին չծանուցվելուն։ 2009 թվականին Դիմումատուն սկսել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել։ 2013 թվականին նա ընդլայնել է իր բիզնեսը և արագ սննդի սպասարկման կետ է...
Դիմումատուն՝ Մարտինես Էկիսը, ազգությամբ լատվիացի է, ծնվել է 1981 թվականին, բնակվում է Լատվիայի Վենտսպիլս նավահանգստային քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ազատազրկման դատավճիռների կատարման վերաբերյալ Լատվիայի օրենսդրությանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է ազատազրկման դատապարտված կանանց նկատմամբ իշխանությունների կողմից խտրական վերաբերմունքի, իր հոր հուղարկավորության արարողությանը մասնակցելու և իրեն կարճաժամկետ մեկնում հատկացնելու համար իր ներկայացրած դիմումը մերժելու որոշման...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 10-ին հրապարակել է «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Գործը վերաբերում է 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին։Դիմումատուն՝ Դավիթ Մաթևոսյանը, ծնվել է 1960 թվականին, բնակվում է Երևանում։ Նա ձերբակալվել է2008 թվականի մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակում հավաքը ցրելու ժամանակ։
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է կայացրել Հայաստանի դեմ: Արձանագրվել է նախկին դատավոր Սամվել Մնացականյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը, ինչի համար կառավարությունը պետք է նրա մերձավորներին փոխհատուցի 4900 եվրո, որից 3600-ը՝ ոչ նյութական վնասի, իսկ 1300 եվրոն՝ դատական ծախսերի համար: Սամվել Մնացականյանը մահացել է 2021թ-ին:...