Հոկտեմբերի 8-ին հայտնի է դարձել, թե ովքեր են հաղթող ճանաչվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում: Մասնավորապես, համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի աշխատակազմի հայտարարության, մրցույթում հաղթող ճանաչված անձինք են. Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է ավելի քան 370 հազար եվրո փոխհատուցում հատկացնել ազգությամբ ռուս Դիմումատու Մարգարիտա Գրաչովային, ով ենթարկվել է ընտանեկան բռնության ամուսնու կողմից։ 2017 թվականի նոյեմբերին Դմիտրի Գրաչովը խանդի հողի վրա կնոջը տարել է անտառ, խլել բջջային հեռախոսը և կացնով կտրել նրա ձեռքերը՝ հարվածելով առնվազն տասն անգամ։ Գրաչովայի...
 Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած հայցի արդարացի փոխհատուցման խնդրին՝ ՀՀ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վերջնական վճիռն անվավեր ճանաչելու և Դիմումատուի սեփականության իրավունքը շենքի և հողամասի նկատմամբ ճանաչելու վերաբերյալ։ 2009 թվականի նոյեմբերի 18-ին Դիմումատուն հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Վերջինս իր հայցի մեջ նշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (արդար դատաքննության իրավունք) խախտում...
Դիմումատուները՝ Պետրոս Մակեյանը, Շոտա Սաղաթելյանը և Աշոտ Զաքարյանը, ազգությամբ հայ են, ծնվել են համապատասխանաբար 1954, 1947 և 1966 թվականներին։ Առաջին Դիմումատուն ապրում է Երևանում, իսկ երկրորդը և երրորդը՝ Գյումրիում։ Գործը վերաբերում է 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու համար Դիմումատուների դատապարտմանը։ Այդ ընտրությունների...
Դիմումատուն՝ Ասլան Զիյադդին օղլու Իսմայիլովը, ազգությամբ ադրբեջանցի է, ծնվել է 1958 թվականին և բնակվում է Բաքվում: Գործը վերաբերում է Դիմումատուին փաստաբանական գործունեության արտոնագրից զրկելու և աշխատանքից ազատելու մասին որոշմանը: Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն աշխատել է որպես փաստաբան և Ադրբեջանի Փաստաբանների պալատի անդամ է հանդիսացել։ 1996...