Դիմումատուն՝ Լաման Ֆերուզ գիզի Բաբաևան, ազգությամբ ադրբեջանցի է, ծնվել է 1981 թվականին և բնակվում է Գանձակ քաղաքում (Ադրբեջան): Գործը վերաբերում է Դիմումատուի երեխաների խնամակալության մասին դատարանի կայացրած որոշմանը։ Մասնավորապես, Դիմումատուն բողոքել է, որ ներպետական դատական ատյաններն իր երեխաների նկատմամբ խնամակալությունը հանձնել են իր նախկին ամուսնուն։
Դիմումատուն՝ Արմեն Բադալյանն, ազգությամբ հայ է, ծնվել է 1976 թվականին և ապրում է Մեծամոր քաղաքում։ 2011 թվականի հունիսի 23-ին Դիմումատուն հայց է ներկայացրել Հայաստանի իշխանություններին՝ մեկ այլ անձի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով։ Նույն թվականի հուլիսին հեռախոսազանգերի և հաղորդագրությունների փոխանակում է իրականացվել Դիմումատուի և քննիչի (Դիմումատուի ներկայացրած հայցի գործով նշանակված հետաքննության պատասխանատուի) միջև։ Հերթական հեռախոսային խոսակցություններից մեկի ժամանակ Դիմումատուն վիրավորել է...
Դիմումատուները՝ Ֆաթիհ Չաքըրը և Մերվե Նիսա Չաքըրը, հայր և դուստր են։ Դիմումատուներն ազգությամբ թուրք են, ծնվել են համապատասխանաբար 1979 և 2007 թվականներին և ապրում են Թուրքիայի Իզմիր քաղաքում։ Գործը վերաբերում է Իզմիր քաղաքում տեղի ունեցած ավտովթարի դեպքին, որի հետևանքով մահացել է Դիմումատու Ֆաթիհի կինը։ 2008 թվականի հոկտեմբերի 25-ին Դիմումատու...
  Գործը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2015 թվականի հուլիսի 16-ին կայացրած արդարացի փոխհատուցման վճռին՝ Դիմումատուի ձերբակալության ժամանակ Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերության (SNCF) անվտանգության աշխատակիցների և ոստիկանության կողմից Դիմումատուի նկատմամբ կիրառված ենթադրյալ վատ վերաբերմունքի պատճառով։ Դատարանը միաձայն արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում ՝  Դիմումատուին պատճառած վնասի վերաբերյալ, և չի...
Դիմումատուները՝ Դիմիտրիոս Պիլալիսը, Վարլամ Հարտիսլավան և Քրիստոֆորոս Մարտիդիսը, ազգությամբ հույն են, ծնվել են համապատասխանաբար 1941, 1977 և 1973 թվականներին։ Դիմումատուները կալանավորված են եղել Հունաստանի Դոմոկոս քաղաքի բանտում։ Գործի շրջանակներում Դիմումատուները բողոքել են՝ կալանավորման ընթացքում իրենց վատ պայմաններում պահելու մասին։ Դիմումատու Պիլալիսը ճանաչվել է 80%-ով անգործունակ՝ սրտի հետ խնդիրներ ունենալու պատճառով։ 2010 թվականից 2016 թվականը նա կալանավորված է եղել Դոմոկոսի բանտում։ 2013 թվականից 2016 թվականը Դիմումատու Հարտիսլավան կալանավորված...