Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում պայթուցիկ սարքի ահազանգը կեղծ էր

Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:26-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և սակրավորների խումբը:

Փրկարարներն իրականացրել են մարդկանց տարհանման և տարածքի սահմանազատման աշխատանքներ:

Ժամը 12:38-ին տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարը: