Հայտնի են ՄԻԵԴ դատավորի մրցույթում հաղթած թեկնածուները

Լուսանկարը՝ justice.am-ի
Լուսանկարը՝ justice.am-ի

Հոկտեմբերի 8-ին հայտնի է դարձել, թե ովքեր են հաղթող ճանաչվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում: Մասնավորապես, համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի աշխատակազմի հայտարարության, մրցույթում հաղթող ճանաչված անձինք են. Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը և Նելիկ Նիկողոսի Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ դատավորների մրցույթին մասնակցելու համար մրցութային երկրորդ՝ հարցազրույցի փուլ էր անցել 13 հոգի: Սակայն նրանցից երկուսը՝ Հակոբ Ղարախանյանը և Արմեն Մելքումյանը հարցազրույցին չէին ներկայացել և Հաննաժողովի կողմից համարվեցին հարցազրույցին չմասնակցած: Եւս 2 հոգի՝ Արայիկ Մելքումյանը և Նորա Կարապետյանը, իրենց գրավոր դիմումների համաձայն, հանվել են հարցազրույցի մասնակիցների ցուցակից: 

Հանձնաժողովն ամփոփել է հարցազրույցին մասնակցած 9 թեկնածուների արդյունքները. 

  1. Արմեն Շուրայի Հարությունյան, 95.67 միավոր
  2. Արայիկ Գառնիկի Ղազարյան, 84.05 միավոր
  3. Վիգեն Վլադիմիրի Քոչարյան, 81.27 միավոր
  4. Վահե Միշայի Գրիգորյան, 72.66 միավոր
  5. Եղիշե Գրիգորի Կիրակոսյան, 71.58 միավոր
  6. Դավիթ Մհերի Խաչատուրյան, 70.93 միավոր
  7. Դավիթ Լեւոնի Հակոբյան, 69.6 միավոր
  8. Նելիկ Նիկողոսի Հարությունյան, 58.05 միավոր
  9. Լիզա Ռաֆիկի Գրիգորյան, 57.01 միավոր

Մրցութային հանձնաժողովը, հաշվի առնելով 1-3-րդ տեղերը զբաղեցնող թեկնածուները արական սեռի ներկայացուցիչներ են և հիմնվելով սեռերի ներկայացվածության սկզբունի վրա, անհրաժեշտ է համարել 3-րդ տեղը զբաղեցրած հավակնորդին (Վիգեն Քոչարյան) առավելագույն միավորը հավաքած իգական սեռի ներկյացուցչով՝ Նելիկ Հարությունյանով:

Հաղթող ճանաչված 3 թեկնածուների ցուցակը հաստատման համար ներկայացվելու է ՀՀ Նախագահին:

Մրցութային հանձնախողովը հայտարարությանը կից հրապարակվել է նաև Հանձնաժողովի 2014թ. հոկտեմբերի 7-8 նիստի թիվ N 3 արձանագրությունը:

Աղբյուրը՝ justice.am