Չինաստանն ԱՄՆ-ին սպառնում է խիստ հակամիջոցներ կիրառել, եթե Վաշինգտոնը շարունակի աջակցել Հոնկոնգի ցուցարարներին

Չինաստանն ԱՄՆ-ին սպառնում է խիստ կոնտրմիջոցներ կիրառել, եթե Վաշինգտոնը շարունակի աջակցել Հոնկոնգի ցուցարարներին։

Պեկինը հանդես է եկել նման զգուշացմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «Մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին» օրենքի ստորագրումից հետո: «ԱՄՆ-ն անտեսում է փաստերն ու խեղաթյուրում ճշմարտությունը։ Նրանք բացահայտ աջակցում են հանցագործներին, որոնք անկարգություններ են կազմակերպում, հարձակվում անմեղ քաղաքացիների վրա, խախտում օրենքի գերակայությունն ու հասարակական կարգը»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Նոյեմբերի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու օրենք է ստորագրել Հոնկոնգում տիրող իրավիճակի վերաբերյալ: Դրանցից մեկը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը և Հոնկոնգում մարդու իրավունքները խախտող անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն է ընձեռում։ Համաձայն երկրորդ փաստաթղթի՝ Հոնկոնգում զանգվածային ցույցեր ցրելու համար միջոցների տրամադրման արգելք է դրվում ԱՄՆ-ում։

Պեկինը կարծում է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտել Չինաստանի ներքին գործերին։ Նախարարությունը նաև զգուշացրել է, որ կոնտրմիջոցներ կձեռնարկի, եթե ԱՄՆ-ը շարունակի սխալ ճանապարհով գնալ: