Դիմումատուն՝ Յորդան Անտոնովը, ազգությամբ բուլղարացի է, ծնվել է 1940 թվականին, բնակվում է Օկորշ գյուղում (Բուլղարիա): Դիմումատուն բողոքել է, որ իշխանությունները չեն կատարել իր օգտին կայացված դատական որոշումները՝ անհիմն գանձված հարկերի վերադարձի կարգադրության վերաբերյալ:  2000 թվականին Դիմումատուն աուդիտի է ենթարկվել հարկային մարմինների կողմից: Համապատասխան ժամանակահատվածում...
Օ.Գ.-ն ընդդեմ Լատվիայի (գանգատ թիվ 66095/09) Դիմումատու պրն. Օ.Գ.-ն (ծնվ. 1965թ.) Լատվիայի քաղաքացի է: Նա դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պնդելով, որ իրեն հարկադրաբար հոգեբուժարանում տեղավորելը եղել է անօրինական: 2008թ. օգոստոսին նրա դեմ իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում դատարանը նրա նկատմամբ սահմանել է ստացիոնար բուժում հոգոբուժարանում: Դատարանը հաշվի է առել այն...
Սույն թվականի դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը ուսումնասիրել է ՀՀ կառավարության ներկայացրած` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջը: Նշելով, որ այս պահին վիճելի է «Լաչինի միջանցքի» նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողության առկայության հարցը, ինչպես նաև հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Ադրբեջանի կողմից ստանձնած...
Գործի շրջանակներում Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի արժանանալու վերաբերյալ։ Դիմումատուն՝ Սերգեյ Րյաբովը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1980 թվականին։ Դիմումատուն դատապարտվել է ազատազրկման՝ կանխամտածված սպանություն գործելու համար։ Ներկայումս Դիմումատուն կրում է իր պատիժը Ռուսաստանի Տվեր մարզի Բեժեցկ շրջանում։ 2005 թվականի հուլիսի 11-ին Դիմումատուն ձերբակալվել է՝ ոստիկանության Ռուզայի...
Դիմումատուները՝ Վարդան Նալբանդյանը և Նելլի Դանիելյանը, ազգությամբ հայ են, ծնվել են համապատասխանաբար 1949 և 1987 թվականներին, ապրում են Երևանում։  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազոր ներկայացուցիչը Դիմումատուների գործով ներկայացել է Գևորգ Կոստանյանը։ Առաջին Դիմումատուն՝ Վարդան Նալբանդյանը, երկրորդ Դիմումատուի (Նելլի Դանիելյանի) մահացած մոր եղբայրն է։ Առաջին Դիմումատուն և երկրորդ Դիմումատուի մայրը (մահացել է 2006 թվականին) 45.5 քմ մակերեսով տան համատեղ...