Դիմումատուն՝ «Ֆիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, հիմնադրվել է 2007 թվականին։ Ընկերության գրասենյակը գտնվում է քաղաք Երևանում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր կատարած շինարարական աշխատանքների համար վճարման ենթակա գումարի բռնագանձման պահանջին։ 2007 թվականի մայիսի 7-ին Դիմումատու Ընկերությունը ծառայությունների մատուցման Պայմանագիր է կնքել մեկ այլ ընկերության...
Դիմումատուների գործերը վերաբերում են Գերմանիայի Բավարիա հողի 2 համայնքներում բնակվող կրոնական աղանդի (Տասներկու Տոհմերի Եկեղեցի) հետևորդների ծնողական իրավունքների սահմանափակման և աղանդավորական շարժմանը պատկանող երեխաների խնամակալության մասին որոշումներին։ 2012 թվականին գերմանական մամուլը հաղորդագրություն է տարածել, որ «Տասներկու Տոհմերի Եկեղեցի» աղանդավորական շարժման անդամները հալածանքների և փայտով ծեծի են ենթարկել իրենց երեխաներին։ Հետագայում այդ տեղեկությունները հիմնավորվեցին համայնքներից մեկում գաղտնի տեղադրված տեսախցիկի միջոցով։ Արդյունքում, 2013 թվականին երեխաների իրավունքների պաշտպանության ծառայության...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի զարգացող նախադեպային իրավունքի վերաբերյալ Հայաստանի իրավաբանական հանրությանը և քաղաքացիներին մատչելի տեղեկատվություն տրամադրելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցությամբ, ձեռնարկել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ամենամսյա տեղեկատուների թարգմանությունը և տարածումը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատուն տվյալ ամսվա ընթացքում արտահայտված և առանձնակի...
Դիմումատուն՝ Հրայր Ագանիկյանը, ԱՄՆ քաղաքացի է, ծնվել է 1953 թվականին և ներկայումս կալանավորված է Երևանում։  2004 թվականի դեկտեմբերին ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Դիմումատուի դեմ քրեական գործ է հարուցվել՝ խարդախության և վաշխառության մեղադրանքներով։ 2005 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշի  ընդհանուր իրավասության դատարանը Դիմումատուի տունը խուզարկելու որոշում է կայացրել։ Նույն թվականի հունիսին...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վեց վճիռ է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ՝ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության դեմ ներկայացված վեց առանձին բողոքների առնչությամբ։ Մասնավորապես՝ գործերը վերաբերում են Թեղուտի հանքավայրի շահագործման համար քաղաքացիներից գյուղատնտեսական նշանակության հողատարածքները հասարակության և պետության կարիքների համար հարկադրաբար օտարելու մասին որոշմանը: ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ...