Գործը վերաբերում է 2016 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած դատավճռի վերանայման մասին Խորվաթիայի ներկայացրած միջնորդությանը։  Դիմումատուն՝ Անտոն Մինդեկը, ազգությամբ խորվաթացի է, ծնվել է 1932 թվականին։ Դիմումատուն Խորվաթիայում լույս տեսնող օրաթերթում 2 հոդված է հրապարակել՝ մեղադրելով իր հարևանին իրեն պատկանող տունը և այգին կողոպտելու մեջ։ Այնուհետև, Դիմումատուի ներկայացրած բողոքի հիման վրա վերջինիս...
Դիմումատուները՝ Ջեսթուր Ջոնսսոնը և Ռագնար Հալլդոր Հալլին, ազգությամբ իսլանդացի են, ծնվել են համապատասխանաբար 1950 և 1948 թվականներին, բնակվում են Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում: Գործը վերաբերում է Դիմումատուների նկատմամբ տուգանք նշանակելու մասին Դատարանի կայացրած որոշմանը: Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուները փաստաբանական գործունեություն են ծավալել Իսլանդիայում: 2012 թվականի մարտին երկու անձանց դեմ քրեական գործ է հարուցվել: Նրանց գործով դատապաշտպաններ են նշանակվել երկու Դիմումատուները: 2013 թվականի ապրիլին Դիմումատուները դիմել են Դատարան՝ քրեական գործով դատապաշտպանների իրենց նշանակումը չեղյալ հայտարարելու պահանջով: Սակայն Դատարանը մերժել է Դիմումատուների ներկայացրած պահանջը: Քրեական գործի շրջանակներում Իսլանդիայի ներպետական դատական ատյանները Դիմումատուների նախկին հաճախորդներին մեղավոր ճանաչելու և Դիմումատուների նկատմամբ տուգանք նշանակելու մասին որոշում են կայացրել՝ Դիմումատուների բացակայության պայմաններում: Մասնավորապես՝ ներպետական դատական ատյանները որոշել են, որ Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, դատական նիստերին բացակայելու և վարույթի ժամանակ անհիմն ուշացումներ կատարելու համար Դիմումատուները պետք է 1.000.000 իսլանդական կրոն (յուրաքանչյուր Դիմումատուն մոտավորապես 6.200 եվրո) վճարեն: Դիմումատուները բողոքել են, որ իրենց գործով կայացած դատական նիստին ներկայանալու վերաբերյալ ծանուցագիր չեն ստացել և չեն ծանուցվել՝ իրենց նկատմամբ տուգանք նշանակելու Դատարանի մտադրության մասին: Այնուհետև, Իսլանդիայի Գերագույն դատարանը հաստատել է Դիմումատուների նկատմամբ տուգանք նշանակելու մասին կայացված որոշումը: Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական...
Դիմումատուները՝ Վերսանդիկ Հակոբյանը և Հեղինե Ամիրխանյանը, ազգությամբ հայ են, ծնվել են համապատասխանաբար 1950 և 1958 թվականներին, բնակվում են Երևանում: Նրանք ամուսիններ են, ունեն ընդհանուր համատեղ սեփականություն՝ տուն (մակերեսը՝ 124.52 քմ) և հողատարածք (մակերեսը՝ 222 քմ) Երևանի կենտրոնում: Դիմումատուներն այդ գույքը գնել են 2001 թվականի հոկտեմբերի 23-ին՝ 84,466.500 ՀՀ դրամով (համապատասխան ժամանակահատվածում մոտավորապես...
Գործը վերաբերում է դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովի նախագահական ներմանը և ազատ արձակմանը՝ պատժի մնացած մասը կրելու համար Հունգարիայից Ադրբեջան արտահանձնումից հետո: Սույն գործով Դիմումատուներն են ազգությամբ հայ Հայկ Մակուչյանը և Սամվել Մինասյանը, ովքեր ծնվել են համապատասխանաբար 1975 և 1958 թվականներին։ Սամվել Մինասյանն արդեն մահացել է, նրա այրին...
Դիմումատուն՝ «Ֆիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, հիմնադրվել է 2007 թվականին։ Ընկերության գրասենյակը գտնվում է քաղաք Երևանում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր կատարած շինարարական աշխատանքների համար վճարման ենթակա գումարի բռնագանձման պահանջին։ 2007 թվականի մայիսի 7-ին Դիմումատու Ընկերությունը ծառայությունների մատուցման Պայմանագիր է կնքել մեկ այլ ընկերության...