Դիմումատուն՝ Աիդա Հովհաննիսյանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1958 թվականին և ապրում է Երևանում։ Գործը վերաբերում է Դիմումատուի աշխատանքային հմտությունների գնահատման թերթիկի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ վերադաս անձանց կողմից հարձակման ենթարկվելուն։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն հանդիսացել է ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակից։ 2012 թվականի հունվարին Դիմումատուն ծանուցել է ոստիկանությանը, որ իր բաժնի...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել, համաձայն որի՝ Հայաստանը պարտավոր է վճարել Դիմումատուին իր պատմության մեջ ամենամեծ փոխհատուցման գումարը: Դիմումատուն՝ Գայանե Թադևոսյանը, ծնվել է 1966 թվականին, բնակվում է Երևանում։ 2004-2005թթ. Կառավարությունը Գայանե Թադևոսյանի ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի օտարման մասին...
Դիմումատուն՝ Վարդան Թեյմուրազյանն ազգությամբ հայ է, ծնվել է 1957 թվականին և ապրում է Երևանում։ Դիմումատուն գլխավորապես բողոք է ներկայացրել, քանի որ հայկական օրենսդրությունը ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցում չի ապահովել նրա հանդեպ վատ վերաբերմունքի և անօրինական կալանավորման համար։ 2005 թվականի ապրիլին Թեյմուրազյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցների վրա հարձակում գործելու պատճառով, և Դիմումատուն կալանավորված է եղել մեկ և կես ամիս ժամկետով։...
Դիմումատուն՝ Գորան Կովաչևիչն, ազգությամբ խորվաթացի է, ծնվել է 1981 թվականին և ապրում է Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ոստիկանության աշխատակցի կողմից` իր հանդեպ վատ վերաբերմունքի, իր կալանավորման ժամանակ իրավաբանական աջակցության բացակայության և դատավարության ընթացքում իր գործով մյուս մեղադրյալի դեմ հարկադրանքի ներքո մեղադրանք պարունակող խոստովանություն անելու վերաբերյալ։ 2010 թվականի հոկտեմբերի 21-ին Դիմումատուն կալանավորվել է։ Հաջորդ օրը նա խոստովանություն է...
Գործը վերաբերում է 2016 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած դատավճռի վերանայման մասին Խորվաթիայի ներկայացրած միջնորդությանը։  Դիմումատուն՝ Անտոն Մինդեկը, ազգությամբ խորվաթացի է, ծնվել է 1932 թվականին։ Դիմումատուն Խորվաթիայում լույս տեսնող օրաթերթում 2 հոդված է հրապարակել՝ մեղադրելով իր հարևանին իրեն պատկանող տունը և այգին կողոպտելու մեջ։ Այնուհետև, Դիմումատուի ներկայացրած բողոքի հիման վրա վերջինիս...