Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) որոշել է վերանայել կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական սկզբունքները և միջոցները: Այս մասին ասվում է ԱՄՀ միջազգային կազմակերպության հրապարակած հայտարարության մեջ՝ կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հետ կայացած հանդիպումից հետո։
«Տեղի կունենան որոշակի փոփոխություններ, որոնք վերաբերում են 1997 թ ԱՄՀ ֆոնդի կառավարման վերաբերյալ հաստատված մեթոդական ուղեցույցներին։ Մենք պատրաստվում ենք վերանայել կազմակերպության կողմից պետություններին վարկային տրանշ հատկացնելու պայմանները և սկզբունքները։ Այդ փոփոխություններն ավելի համակարգված, անկողմնակալ և արդյունավետ համագործակցություն կապահովեն կազմակերպության անդամ պետությունների հետ», - նշվում է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԱՄՀ-ն պատրաստվում է պարբերաբար ուսումնասիրություններ իրականացնել և...
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ այս տարվա մայիսին Ուկրաինայում կստեղծվի անկախ Հակակոռուպցիոն դատարան։
«Մենք ցանկանում ենք արագացնել Ուկրաինայում անկախ Հակակոռուպցիոնդատարանի ստեղծման գործընթացը։ Ես լիովին համոզված եմ, որ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա առաջին կեսին, հավանաբար՝ մայիսին»,- ասել է Պորոշենկոն։ Նա նաև նշել է, որ եթե Ուկրաինան կատարի Հակակոռուպցիոն դատարան ստեղծելու...
Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեկտեմբերի 24-ին ստորագրել է «ԵՏՄ-ի մասին 2014 թ.-ի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքը:
Այս մասին հաղորդում է Ղազախստանի Նախագահի պաշտոնական կայքէջը:
Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Մեջլիսը, ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի օրինագիծը վավերացրել էր դեկտմբերի 18-ին, իսկ դեկտեմբերի 19-ին այն վավերացվել էր նաև...
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 23-ին ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանարպետության անդամակցության պայմանագրի վավերացման մասին օրենքը: Այդ մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 10-ին, ԴՌ Պետական դուման ընդունել էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման մասին օրենքը, իսկ դեկտեմբերի 17-ին այն հաստատվել էր Դաշնային ժողովի վերին...
Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, դեկտեմբերի 19-ին վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը: Այս մասին հաղորդում է բելառուսական «Բելտա» գործակալությունը։
Նախքան փաստաթղթի վավերացումը Բելառուսի փոխարտգործնախարար Ալեքսանդր Միխնևիչը, ներկայացնելով վավերացման վերաբերյալ օրինագիծը, ասել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անդամակցումից հետո չի մտնի Եվրասիական տնտեսական միության մեջ։
«Մենք մտահոգություն ունեինք, որ...