Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նվազեցրել է գլոբալ աճի կանխատեսումներն ընթացիկ և հաջորդ տարվա համար։ Այս մասին ասվում է հունվարի 21-ին ԱՄՀ փորձագետների ներկայացրած նոր զեկույցում։ «Երկու տարվա կայուն ընդլայնումից հետո համաշխարհային տնտեսությունն ավելի դանդաղ տեմպով է աճում, քան սպասվում էր, իսկ ռիսկերը շարունակում են...
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) զգուշացնում է, որ աշխարհի ամենազարգացած երկրներում բնակչության ծերացումը կստիպի պետական ​​կենսաթոշակային համակարգերին հայտնվել բարդ իրավիճակում առաջիկա 30 տարիներին: ԱՄՀ-ն խորհուրդ է տվել պետություններին բարեփոխել կենսաթոշակային համակարգերը, իսկ երիտասարդներին՝ գումար խնայել ծերության համար և հետաձգել կենսաթոշակի անցնելու տարիքը: Այս կապակցությամբ ԱՄՀ-ն զեկույց է հրապարակել`«Խնայողությունների ապագան. Կենսաթոշակների դերը ծերացող աշխարհում» վերնագրով։ Զեկույցի մեջ Ճապոնիայի և որոշ եվրոպական...
Նոր վարկային ծրագրի շրջանակներում 2019 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Ուկրաինային երկու տրանշ կտրամադրի՝ 1.3 մլրդ դոլար գումարի չափով: Այս լուրը հաստատել են ԱՄՀ ներկայացուցիչները: 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՄՀ գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Ուկրաինայի համապարփակ տնտեսական ծրագրի աջակցման համար 3.9 միլիարդ դոլար գումարի չափով «Stand-by» սանտդարտ...
Համաշխարհային բանկի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ 2019 թվականի փետրվարի 1-ին Համաշխարհային նախագահի պաշտոնից կհեռանա Ջիմ Յոն Քիմը։ Հրաժարականի պաշտոնական պատճառը բանկիրի ցանկությունն է վերադառնալու տնտեսության մասնավոր հատված: Նախագահի պաշտոնում նրան ժամանակավորապես կփոխարինի բանկի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան: Ամփոփելով աշխատանքը՝ Ջիմ Յոն Քիմն իր հիմնական ձեռքբերումներից մեկն է համարել կազմակերպության կանոնադրական կապիտալի ավելացումը՝ 13 մլրդ դոլար գումարի չափով: Հիշեցնենք, որ Քիմը...
Համաշխարհային պարտքի չափը մեկ անձի համար կազմում է ավելի քան 86 հազար դոլար: Այս ցուցանիշը գերազանցել է նախորդ տարիներին գրանցված ցուցանիշները։ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) մատնանշել է գլոբալ աճի հնարավոր ռիսկերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարտքի գումարը գերազանցում է համաշխարհային տնտեսության ծավալները: Հանրային և մասնավոր պարտքի ընդհանուր գումարը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի...