Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, դեկտեմբերի 19-ին վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը: Այս մասին հաղորդում է  բելառուսական «Բելտա» գործակալությունը։ Նախքան փաստաթղթի վավերացումը Բելառուսի փոխարտգործնախարար Ալեքսանդր Միխնևիչը, ներկայացնելով վավերացման վերաբերյալ օրինագիծը, ասել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անդամակցումից հետո չի մտնի Եվրասիական տնտեսական միության մեջ։ «Մենք մտահոգություն ունեինք, որ...
Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Մեջլիսը, դեկտեմբերի 18-ին վավերացրել է «Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության 2014թ․ մայիսի 29-ի պայմանագրին միանալու պայմանագրի վավերացման մասին» օրինագիծը: Այդ մասին հաղորդում է Ղազախստանի խորհրդարանի պաշտոնական կայքը: «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումը հսկայական դեր է խաղում, քանի որ մենք համագործակցում ենք Հայաստանի հետ, և մեր այդ համագործակցությունը նպաստում է...
Դեպտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության Պետական դուման վավերացրել է Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ պայմանագիրը: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը: Համաձայն գործակալության հաղորդման՝ որոշումն ընդունվել է միաձայն (441 կողմ): Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է այս տարվա հոկտեմբերի 10-ին Մինսկում՝ ՌԴ-ի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի նախագահների կողմից: Համաձայն պայմանագրի՝...
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»-ը հասարակական կազմակերպությունը հրապարակել է Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության պայմանագրի նախագիծը` իր հավելվածներով: Պայմանագրի տեքստը հրապարակվում է առաջին անգամ: ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ Եվրասիական Տնտեսական Միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին Հավելված 1 ՑՈՒՑԱԿ Միջազգային պայմանագրերի, որոնց միանում է Հայաստանի Հանրապետությունը Հավելված 2 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՏՄ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ...
Ուկրաինայի կառավարությունը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցների կիրառում նախատեսող օրինագծից առաջարկել է հանել այն կետերը, որոնք նախատեսում են ԶԼՄ-ների գործունեության սահմանափակում կամ արգելք` այդ թվում նաև տպագիր ԶԼՄ-ների թողարկումը: Այս մասին, «Ռիա նովոստիի» տեղեկացմամբ, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը` օրինագիծը Գերագույն ռադայի երկրորդ ընթերցմանը ներկայացնելիս: Մասնավորապես, Ուկրաինայի կառավարությունը առաջարկել է պատժամիջոցների ցուցակից...