ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերը, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ, դեսպաններ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Անդրիոն իրենց  խորը մտահոգությունն են արտահայտել վերջին օրերին (Արցախում) շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բռնության կտրուկ աճի կապակցությամբ, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի: Նրանք իրենց ցավակցությունն ու վշտակցությունն են...
Դիմումատուն սիրիացի է, ծնվել է 1984 թվականին և ապրում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ արտաքսման նպատակով իրեն կալանավորելու որոշման վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իրեն կալանավորելու և Սիրիայում տիրող ռազմաքաղաքական լարված իրադրության պայմաններում իրեն Հունաստանի տարածքից Սիրիա արտաքսելու որոշման արդարացիության մասին։ Դիմումատուն բողոքել է նաև ոստիկանության բաժնում իր կալանավայրի վատ պայմանների մասին։ 2013 թվականի սեպտեմբերին ոստիկանության...
Դիմումատուն՝  Ս․Մ․-ն, ազգությամբ խորվաթացի է, ծնվել է 1990 թվականին, բնակվում է Խորվաթիայում։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն բողոք է ներկայացրել Խորվաթիայի ներպետական դատական ատյաններին՝ իրեն մարմնավաճառությամբ զբաղվելու ստիպելու մեջ մեղադրվող անձի դեմ քրեական գործ հարուցելու և վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Սակայն Ներպետական դատական ատյանները մերժել են Դիմումատուի ներկայացրած բողոքը։ Գործի շրջանակներում...
ECHR 238 (2014)31.07.2014 Լինչը և Ուելանն ընդդեմ Իռլանդիայի (գանգատներ թիվ 70495/10 և թիվ 74565/10) ՄԻԵԴ Պալատը հուլիսի 31-ին քննել է Լինչը և Ուելանն ընդդեմ Իռլանդիայի գործը և միաձայն որոշել, որ երկու գանգատներն էլ անընդունելի են: Վճիռը վերջնական է:  Գործը վերաբերում է երկու բանտարկյալի, ովքեր սպանության համար դատապարտվել են ցմահ ազատազրկման` առանց ներման հնարավորության: Ըստ...
Դիմումատու ընկերությունը՝ «Ավենդի» ՍՊԸ-ն, Բուլղարիայում գործունեություն ծավալող ընկերություն է, որը հիմնվել է ք․Սոֆիայում, զբաղվում է ալկոհոլային խմիչքների վաճառքով: Գործը վերաբերում է Ընկերության ներկայացրած բողոքին այն մասին, որ իշխանությունները չեն կատարել ներպետական դատարանի կողմից իր օգտին կայացված որոշումը։ Որոշման համաձայն, դատարանը կարգադրել է վերադարձնել Ընկերությանը պատկանող գույքը, որը...