Գործի շրջանակներում Դիմումատուները բողոք են ներկայացրել՝ Գուլիևին Ռուսաստանի Դաշնության տարածքից վտարելու որոշման վերաբերյալ։  Դիմումատու Նաթիգ Գուլիևն ազգությամբ ադրբեջանցի է, ծնվել է 1975 թվականին, իսկ Դիմումատու Յուլիա Շեյնան՝ ազգությամբ ռուս է, ծնվել է 1988 թվականին։ Դիմումատուներն ամուսիններ են և, մինչև Գուլիևին Ռուսաստանից արտաքսելու որոշման հրապարակումը, բնակվել են Ռուսաստանի Դաշնության  Պերմ քաղաքում։ Դիմումատուները միասին են ապրում 2004 թվականից և ունեն երեք երեխա։ 2012 թվականին Դիմումատուներն ամուսնացել են Ռուսաստանի մզկիթներից...
Դիմումատուն՝ Վերենա Դեվինարը, ազգությամբ սլովենացի է, ծնվել է 1959 թվականին և ապրում է Սլովենիայի Նովա Գորիցա քաղաքում։ Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ հաշմանդամության կենսաթոշակ ստանալու համար իր ներկայացրած դիմումները մերժելու վերաբերյալ։ Մինչև 2006 թվականը Դիմումատուն աշխատել է՝ որպես հավաքարար, բայց առողջական լուրջ խնդիրներ ձեռք բերելուց հետո դադարել է աշխատել։ Մասնավորապես՝ խնդիրներ են առաջացել Դիմումատուի ձախ դաստակի և աջ ձեռքի հատվածում։ Նույն թվականին Դիմումատուն ճանաչվել է մասնակի անգործունակ։ Այնուհետև, Դիմումատուն դիմում է ներկայացրել Սլովենիայի...
Դիմումատուն Լիտվայի քաղաքացի է, ծնվել է 1958 թվականին և ապրում է Լիտվայի Տաուրագե մարզում։ Դիմումատուն հոգեկան հիվանդության խնդիրներ ունի։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր կամքին հակառակ հոգեբուժական փորձաքննություն անցնելու և իր համաձայնության բացակայության պայմաններում իրեն մեկ տարի ժամկետով հոգեբուժական հիվանդանոց տեղափոխելու որոշման վերաբերյալ։ 2013 թվականին Դիմումատուին մեղադրանք է առաջադրվել՝ արցունքաբեր գազի միջոցով անչափահաս...
Ինչպես նախկինում տեղեկացրել ենք, հոկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը հերթական վճիռն է հրապարակել ընդդեմ Հայաստանի և պարտավորեցրել է կառավարությանը պետբյուջեից 259 հազար եվրո փոխհատուցում տրամադրել ՀՀ քաղաքացիներ Վերսանդիկ Հակոբյանին և Հեղինե Ամիրխանյանին: Ստորև ներկայացնում ենք սույն գործով մանրամասները, որոնց մասին հայտնել են փաստաբանները լրատվամիջոցներին։  Այս գործը...
«Ադրբեջանում իրավապաշտպանների դեմ բռնությունները պետք է դադարեցվեն»,- այդ երկիր կատարած երկօրյա այցից հետո հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեքսը: Մասնավորապես, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ընդգծել է. «Այցի հրատապությունը թելադրված էր իմ Գրասենյակի՝ քաղաքացիական հասարակության անդամ հանդիսացող գործնականում բոլոր գործընկերների ձերբակալությամբ և անցյալ տարվանից կալանքի տակ պահելով, ինչն առավել...