ԵԱՀԿ-ի գործող նախագահը մտահոգություն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանային լարվածության կապակցությամբ

OSCE-1ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերը, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ, դեսպաններ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Անդրիոն իրենց  խորը մտահոգությունն են արտահայտել վերջին օրերին (Արցախում) շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բռնության կտրուկ աճի կապակցությամբ, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի: Նրանք իրենց ցավակցությունն ու վշտակցությունն են հայտնել զոհվածների ընտանիքներին: Այդ մասին տեղեկացնում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջը: 

Մասնավորապես, գործող նախագահը և Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ իրենք խորապես մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջանումտեղի բնակչությանը մարդասիրական  օժանդակություն ցուցաբերելիս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ հստակ տարբերանշաններով ավտոմեքենայի գնդակոծմանփաստով։ Նրանք խստորեն դատապարտել են քաղաքացիական անձանց դիտավորյալ թիրախավորումն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների վրա կրակ բացելը և կողմերին հիշեցրել են Ժնևյան կոնվենցիաներովնրանց ստանձնած պարտավորությունները:

ԵԱՀԿ-ի գործող նախագահն ու համանախագահները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ և հարգել հրադադարի համաձայնագիրը։ «Վրեժխնդրությունն ու հետագա բռնությունները միայն կդժվարացնեն տևական խաղաղության հասնելու շարունակվող ջանքերը»,-շեշտել են նրանք` միաժամանակ հորդորելով երկու երկրների նախագահներին հնարավորինս շուտ վերսկսել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները, որոնք տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղություն և իրական հաշտեցում բերելու միակ ուղին են։

Աղբյուրը` www.osce.org