Դիմումատուն՝ Ֆաթիհ Թաշը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1979 թվականին և ապրում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Գործերը վերաբերում են Դիմումատուի ներկայացրած երկու բողոքին՝ երեք գիրք հրատարակելու պատճառով իր դեմ քրեական գործ հարուցելու որոշմանը։ 2008 թվականի սեպտեմբերի 9-ին և 29-ին Դիմումատուն երկու բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Համապատասխան ժամանակաշրջանում նա հանդիսացել է «Aram Basım ve Yayıncılık» կոչվող հրատարակչության սեփականատեր և գլխավոր խմբագիր։ Առաջին գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել...
Նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը (Արմեն Հարությունյան, Արայիկ Ղազարյան, Նելիկ Հարությունյան): Ինչպես  այդ մասին հաղորդում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Ս. Սարգսյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր, որում ասված...
Դիմումատուն՝  Ս․Մ․-ն, ազգությամբ խորվաթացի է, ծնվել է 1990 թվականին, բնակվում է Խորվաթիայում։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն բողոք է ներկայացրել Խորվաթիայի ներպետական դատական ատյաններին՝ իրեն մարմնավաճառությամբ զբաղվելու ստիպելու մեջ մեղադրվող անձի դեմ քրեական գործ հարուցելու և վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Սակայն Ներպետական դատական ատյանները մերժել են Դիմումատուի ներկայացրած բողոքը։ Գործի շրջանակներում...
Ուկրաինայի Արդարադատության նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան 6 հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և 3 հայց՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։ Նրա խոսքերով՝ Ուկրաինան հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ռուսաստանի կողմից ահաբեկչության ֆինանսավորման, այլ ազգերի նկատմամբ խտրականության դրսևորումների և Ուկրաինային պատկանող հանքավայրերի և լանդշաֆտային գոտիների գրավման...
Գործի շրջանակներում 13 Դիմումատուներ բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կալանավորման հրամանի բացակայության պայմաններում իրենց ապօրինի կերպով կալանավայրում պահելու որոշման վերաբերյալ։ 13 Դիմումատուներն ազգությամբ ռուս են, բնակվում են Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում։ Համապատասխան ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության ոստիկանության աշխատակիցները կալանավորել են 13 Դիմումատուներին և ապօրինի կերպով պահել են կալանքի տակ՝...