Դիմումատուն՝ Ադեմ Քասաթը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1984 թվականին, բնակվում է Թուրքիայի Մերսին քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ բանակում ծառայության վատ պայմաններին և զինծառայության ընթացքում ստացած ֆիզիկական և բարոյական վնասների փոխհատուցման պահանջի մասին իր ներկայացրած հայցը մերժելու որոշմանը։ Դիմումատուն բողոքել է նաև Թուրքիայի Զինվորական գործերով Վարչական Բարձրագույն դատարանի անկողմնակալության բացակայության մասին։ 2003 թվականի հոկտեմբերին Դիմումատուն ենթարկվել է...
Դիմումատուն՝ Զդրավկո Միլիչևիչը, ազգությամբ չեռնոգորցի է, ծնվել է 1966 թվականին, բնակվում է Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում: Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ հոգեկան խնդիրներ ունեցող անձի կողմից հարձակման ենթարկվելու դեպքին: Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է, որ պատասխանող Պետությունը չի պաշտպանել իրեն և չի կանխել հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձի կատարած հարձակումը: 2013 թվականի փետրվարին ոմն անձը սրճարանում մուրճով հարձակվել է...
Դիմումատուն՝ Ագիթ Դեմիրը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1996 թվականին, ապրում է Թուրքիայի Շըրնաք նահանգում։ 2009 թվականի դեկտեմբերին Դիմումատուն մասնակցել է կազմակերպած բողոք-ցույցի՝ ի նշան «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) անօրինական զինված կազմակերպության ղեկավար Աբդուլլահ Օջալանի կալանավորման և ցույցի ժամանակ անվտանգության աշխատակիցների վրա նետել են քարեր։ Ինչի արդյունքում Դիմումատուն կալանավորվել է։ Կալանավորման ժամանակ Դիմումատուն եղել է անչափահաս (13 տարեկան ): Դիմումատուն 2010 թվականի հունվարի 19-ին տեղափոխվել է...
Գործի շրջանակներում Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի արժանանալու վերաբերյալ։ Դիմումատուն՝ Սերգեյ Րյաբովը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1980 թվականին։ Դիմումատուն դատապարտվել է ազատազրկման՝ կանխամտածված սպանություն գործելու համար։ Ներկայումս Դիմումատուն կրում է իր պատիժը Ռուսաստանի Տվեր մարզի Բեժեցկ շրջանում։ 2005 թվականի հուլիսի 11-ին Դիմումատուն ձերբակալվել է՝ ոստիկանության Ռուզայի...
Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ հոգեբուժարանում գտնվելու ժամանակ իր մոր հուղարկավորության արարողությանը մասնակցելու խնդրանքով դիմումը մերժելու իշխանությունների որոշմանը։ Դիմումատուն՝ Լումինիտա Զամֆիրա Սոլկանը, ազգությամբ ռումինացի է, ծնվել է 1969 թվականին, ներկայում գտնվում է Պադուրենի-Գրայդուրի շրջանի հոգեբուժարանում։ 2005 թվականին Դիմումատուն սպանություն է կատարել Ֆրանսիայում։ Ֆրանսիայի բժիշկները նրա մոտ...