Ագիթ Դեմիրն ընդդեմ Թուրքիայի․ 13 տարեկան անչափահասի մինչդատական կալանավորումը

Դիմումատուն՝ Ագիթ Դեմիրը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1996 թվականին, ապրում է Թուրքիայի Շըրնաք նահանգում։ 2009 թվականի դեկտեմբերին Դիմումատուն մասնակցել է կազմակերպած բողոք-ցույցի՝ ի նշան «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) անօրինական զինված կազմակերպության ղեկավար Աբդուլլահ Օջալանի կալանավորման և ցույցի ժամանակ անվտանգության աշխատակիցների վրա նետել են քարեր։ Ինչի արդյունքում Դիմումատուն կալանավորվել է։ Կալանավորման ժամանակ Դիմումատուն եղել է անչափահաս (13 տարեկան ): Դիմումատուն 2010 թվականի հունվարի 19-ին տեղափոխվել է կալանավայր և 2010 թվականի ապրիլի 13-ին ազատ էին արձակել։

Արդյունքում Դիմումատուն դատապարտվել է մեկ տարվ և 5 օրվ ազատազրկման՝ ահաբեկչական կազմակերպության անունից քարոզչություն տարածելու և բռնությամբ զուգորդված ցույցին մասնակցելու համար։

Դիմումատուն բողոք է ներկայացրել կալանավորման երկար ժամկետի, բողոքարկման համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայության վերաբերյալ և հայցի մեջ նշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) և 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում։ Հիմք ընդունելով կոնվենցիայի 10-րդ հոդվածը (արտահայտվելու իրավունք)՝ Դիմումատուն բողոքում է, որ իրեն կալանավորել են Աբդուլլահ Օջալանի աջակցության ցույցին մասնակցության համար։ Դիմումատուն պնդում է նաև, որ տեղի են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում, 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) խախտում, 7-րդ հոդվածի (պատիժ՝ բացառապես օրենքի հիման վրա) խախտում, 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում, 14-րդ հոդվածի (խտրականության արգելում) խախտում և թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի (կրթության իրավունք) խախտում։ Դիմումատուն հավելել է նաև, որ անչափահաս տարիքում տեղափոխվել է մեծահասակների համար նախատեսված բանտ, ինչի արդյունքում նա ծանր հոգեբանական ապրումներ է ունեցել, և իր կրթությունը ընդհատվել է։

  Այսպիսով, հետևյալ հիմքերի առկայությամբ դատարանը գտնում է բավարար՝ կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) և 11-րդ հոդվածի (հավաքների և միավորման ազատություն) խախտումները արձանագրելու համար։ Դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 41-րդ հոդվածի խախտում, և Թուրքիան պարտավոր է ոչ նյութական վնասների փոխհատուցման համար Դիմումատուին վճարել 7,500 եվրո և 3000 եվրո՝ դատական ծախսերի համար։