Ազատությունից զրկման վայր, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկ լրագրողի մուտքի իրավունքի և պետական իրավասու մարմնի կողմից լրագրողի մուտքի թույլտվության կամ մերժման հարցերի իրավական ուսումնասիրության արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել են հստակ իրավական չափանիշներ, որոնք, Պաշտպանի համոզմամբ, պետք է կիրառելի լինեն քրեակատարողական հիմնարկ լրագրողի մուտքի հարցը որոշելիս: Իրավական վերլուծությունն ու դրա արդյունքում...
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են սոցիալական աջակցություն տրամադրելու ընթացքում կաշառքի դրսևորման մի շարք դեպքեր: 2018թ. փետրվարի 16-ին մի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2013 թվականից հանդիսանալով սոցիալական օգնություն ստացող անձ՝ յուրաքանչյուր  տարի հունվար,...
Մարտի 13-ին Երևանում կայացավ «Հայացք դեպի արբիտրաժ. արդյունավետ միջոց բիզնեսի համար» խորագրով իրազեկության բարձրացման համաժողովը շահագրգիռ կողմերի համար։ Համաժողովը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի և ՀՀ արբիտրների ասոցիացիայի կողմից, Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում դատական ​​բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակներում: Միջոցառման նպատակը Հայաստանում արբիտրաժի՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային կառուցակարգի վերաբերյալ տեղեկատվության ներկայացումն էր գործարար միջավայրին։...
Դիմումատուն՝ Իվան Պատալախը, ծնվել է 1961 թվականին, ազգությամբ ռուս է և ապրում է Մայնի ֆրանկֆուրտ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի այն հայտարարությանը, որ ներպետական դատական մարմիններն իր մինչդատական կալանավորման վերաբերյալ գործի քննություն անհապաղ չեն իրականացրել։ Դիմումատուին կալանավորել և նախնական կալանավորման վայր են տեղափոխել 2013 թվականի հոկտեմբերին մի շարք մեղադրանքների հիման վրա, ներառյալ լայնամասշտաբ խարդախության ու կաշառակերության համար։ Վերջինս սկսել է վիճարկել իր մինչդատական կալանավորման որոշման օրինականությունը 2014 թվականի հունվարից: 2014 թվականի...
Դիմումատուն՝ Ագիթ Դեմիրը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1996 թվականին, ապրում է Թուրքիայի Շըրնաք նահանգում։ 2009 թվականի դեկտեմբերին Դիմումատուն մասնակցել է կազմակերպած բողոք-ցույցի՝ ի նշան «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) անօրինական զինված կազմակերպության ղեկավար Աբդուլլահ Օջալանի կալանավորման և ցույցի ժամանակ անվտանգության աշխատակիցների վրա նետել են քարեր։ Ինչի արդյունքում Դիմումատուն կալանավորվել է։ Կալանավորման ժամանակ Դիմումատուն եղել է անչափահաս (13 տարեկան ): Դիմումատուն 2010 թվականի հունվարի 19-ին տեղափոխվել է...