Պատալախն ընդդեմ Գերմանիայի

Դիմումատուն՝ Իվան Պատալախը, ծնվել է 1961 թվականին, ազգությամբ ռուս է և ապրում է Մայնի ֆրանկֆուրտ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի այն հայտարարությանը, որ ներպետական դատական մարմիններն իր մինչդատական կալանավորման վերաբերյալ գործի քննություն անհապաղ չեն իրականացրել։ Դիմումատուին կալանավորել և նախնական կալանավորման վայր են տեղափոխել 2013 թվականի հոկտեմբերին մի շարք մեղադրանքների հիման վրա, ներառյալ լայնամասշտաբ խարդախության ու կաշառակերության համար։ Վերջինս սկսել է վիճարկել իր մինչդատական կալանավորման որոշման օրինականությունը 2014 թվականի հունվարից: 2014 թվականի հուլիսին Վերաքննիչ դատարանը երկարաձգել է մինչդատական կալանավորման ժամկետը, այնուհետև, հաջորդել է 2014 թվականի հոկտեմբերին դատական հետապնդում իրականացնող մարմինների պահանջը՝ ժամկետի լրացուցիչ երկարաձգման վերաբերյալ։ Դիմումատուն հետագայում վիճարկել է նաև դատավորների անաչառությունը, սակայն նրա հայցը մերժվել էր 2015 թվականի հունվարին։ Դիմումատուի կալանավորման ժամկետը երկարաձգելու մասին որոշումը վերջնականապես կիրառվել է նրա հանդեպ 2015 թվականի մայիսին։

Դիմումատուն հայց է ներկայացրել՝ իր մինչդատական կալանավորման գործը վերանայելու վերաբերյալ և մասնավորապես բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) 4-րդ կետի (օրինական կալանավորման) խախտում:

Այսպիսով, ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում։