Անվտանգության խորհուրդը կոչ է արել միջազգային հանրությանը ուժեղացնել պայքարը «Իսլամական պետության» դեմ

UN SCՀոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել միջազգային հանրությանը՝ ուժեղացնել պայքարը «Իսլամական պետություն» (ISIS) ահաբեկչական խմբավորման դեմ: Կոչն արվել է այն բանից հետո, երբ ծայրահեղական խմբավորումը վերջին օրերին մի շարք դաժան հարձակումներ է իրականացրել Իրաքի Անբար նահանգում և մայրաքաղաք Բաղդադում:

Մասնավորապես, ուրբաթ երեկոյան մամուլին տրված հայտարարությամբ Անվտանգության խորհուրդը կառավարություններին և միջազգային կառույցներին կոչ է արել համատեղել ջանքերը՝ արմատախիլ անելու տվյալ ահաբեկչական կառույցի «բռնություններն ու անհանդուրժողականությունը», չեզոքացնել ԻՊ-ի, ինչպես նաև Ալ-Նուսրա ճակատի և Ալ Կաիդայի հետ կապված այլ ահաբեկչական խմբավորումների վտանգը: 

ԱԽ-ն դատապարտել է «Իսլամական պետության» ահաբեկչական բռնարարքների շարքը, որոնց զոհ են գնացել տասնյակ իրաքցիներ՝ ներառյալ իրաքյան խորհրդարանի մեկ անդամ և Անբար քաղաքին ոստիկանապետը:

«Խոր վրդովմունք» հայտնելով ԻՊ-ի անդամների կողմից կատարված բազմաթիվ սպանությունների, առևանգումների, բռնաբարությունների, խոշտանգումների և երեխաների հավաքագրման առնչությամբ՝ Անվտանգության խորհուրդը հավաստիացրել է, որ ոճրագործությունների հեղինակներին իրավական պատասխանատվության պետք է ենթարկվեն, իսկ միջազգային հանրությանը կոչ է արել «միջազգային իրավունքին համապատասխան՝ ԻՊ-ի և մյուս զինված խմբավորումների դեմ պայքարում ընդլայնել աջակցությունն Իրաքի կառավարությանը, այդ թվում նաև իրաքյան անվտանգության ուժերին: