Քաղաքացի Մանվել Խաչատրյանը Վարչական դատարան է դիմել հայցադիմումով` խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ Ճանապարհային ոստիկանության որոշումը:  Հայցվորը դատարան ներկայացրած հայցադիմումով հայտնել է, որ Ծառայության կողմից 2017 թվականի փետրվարի 21-ին կայացված վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1705752512 որոշմամբ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տույժի...
Այսօր քննարկման է դրվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով  սահմանվել է, որ պարտապանի գույքի վրա արգելանք դնելը չի խոչընդոտում պարտապանի կողմից իրականացվող հայտարարագրման գործընթացը՝ բացառությամբ այն դեպքի, երբ արգելանքը կիրառված է արտահանվող ապրանքի նկատմամբ: Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության...
Մարտի 14-ին կայացել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև հասարակական կազմակերպությունների ներակայացուցիչները։ Քննարկվել են զինապարտների առողջական վիճակի պատշաճ հետազոտման, զինվորական հաշվառման գործընթացում նախազորակոչիկների, ինչպես նաև կարգապահական վարույթի ընթացքում զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Զորակոչիկների ծանուցման, զինվորական հաշվառման փաստաթղթերի տրամադրման, զորակոչի ընթացքում...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Երևանի երկու բնակիչների դանակահարության հանգամանքները պարզելու ուղղությամբ:2018 թվականի մարտի 14-ին՝ ժամը 00:30-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1984թ. ծնված...
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 14.03.2018թ. որոշմամբ փաստաբան Տիգրան Աթանեսյանի (արտոնագիր թիվ 78) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջի խախտման հատկանիշներով: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել զանգվածային լրատվամիջոցի՝ «Երբ փաստաբանը քֆրչի է, իսկ քննիչը՝ գողական քֆրչի» վերտառությամբ հրապարակումն այն մասին, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանն ըստ էության գրել էր...