ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլայը դատապարտել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և նրան կից զինված խմբավորումների կողմից Իրաքում մարդու իրավունքների զանգվածային խախտումները: Գերագույն հանձնակատարը հատուկ հայտարարությամբ անդրադարձել է ահաբեկիչների կողմից կատարվող թիրախային սպանությունների, առևանգումների, բռնի կրոնափոխությունների, սեռական բռնությունների, թրաֆիկինգի, ստրկացման, կրոնական և մշակութային նշանակության...
Հոկտեմբերի 30-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկում է տեղի ունեցել Սիրիայում շարունակաբար վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով օգնական, Արտակարգ օգնության համակարգողի տեղակալ Գյուն-վա Գանը Անվտանգության խորհրդին զեկուցել է Սիրիայում ծանր հումանիտար իրավիճակի մասին՝ նշելով, որ խորացող հակամարտությունը, անապահովությունը և շտապ հումանիտար աջակցություն ցուցաբերելու հնարավորության պակասը շարունակում են...
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած հանդիպումների ժամանակ։  ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կիսել է համանախագահների մտահոգությունները՝ վերջերս կողմերի կատարած հայտարարությունների և...
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով խորհրդական Ջեֆրի Ֆելթմանը հայտարարել է, որ միջազգային ահաբեկչությունը ծաղկում է՝ մեծ մասամբ, անդրազգային հանցավոր գործունեությունից, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից և բնական պաշարների անօրինական արդյունահանումից ստացված եկամուտների շնորհիվ: Այդ մասին ՄԱԿ-ի պաշտոնյան ասել է դեկտեմբերի 19-ին՝ հանդես գալով ահաբեկչության և անդրազգային հանցավորության...
05.06.2014-ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 68-րդ նստաշրջանում ընդունել է Վրաստանի կողմից առաջարկված «Աբխազիայից (Վրաստան) և Ցխինվալի շրջանից/Հրավային Օսիայից (Վրաստան) ներքին տեղահանված անձանց և փախստականների դրության մասին» բանաձևը: Բանաձևն ընդունվել է 69 կողմ, 13 դեմ և 79 ձեռնպահ ձայներով: Բանաձևի ընդունմանը դեմ է քվեարկել նաև Հայաստանի Հանրապետությունը: Բանաձևում, մասնավորապես, նշված է. «Գլխավոր ասամբլեան...