Բռնությամբ անհետացումը հաճախ օգտագործվում է որպես համայնքներում ահաբեկչության տարածման ռազմավարություն: Ժամանակին լինելով հիմնա­կանում ռազմական բռնապետությունների հետևանքը՝ բռնությամբ անհետա­ցումը դարձել է համաշխարհային խնդիր: Բռնությամբ անհետա­ցած անձանց միջազգային օրն ընդգծում է այս երևույթի առաջացրած վտանգվածությունն աշխարհում և դրա ազդեցությունը ոչ միայն անհետա­ցած­ների հարազատ­նե­րի, այլև նրանց համայնքների և ամբողջ հասարակության վրա:...
Վերջին տարիներին տարբեր երկրներում լայն տարածում են գտել այնպիսի դեպքեր, երբ հիվանդանոցների և դպրոցների կառուցման, բարելավման և զարգացման համար նախատեսված միջոցները հայտնվում են կոռումպացված պաշտոնյաների գրպաններում և հաշիվներում։ 15 տարի առաջ ՄԱԿ-ի անդամ պետությունները ստորագրել են նոր կոնվենցիա և խոստացել են համատեղ ուժերով պայքարել կոռուպցիայի դեմ, ինչպես նաև՝ վերադարձնել կոռումպացված պաշտոնյաների և իշխանությունների կողմից յուրացված գումարները։ Մայիսի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել։ Հանդիպումը նվիրված է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 15-ամյակին։ «Կոռուպցիան բացասական...
 Կանանց նկատմամբ բռնության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչը հայտարարել է, որ տարբեր երկրներում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակող միջոցները հանգեցրել են ընտանեկան բռնության դեպքերի թվի աճի: Այդ մասին տեղեկատվությունը հաստատվել է նաև տարբեր երկրներում ոստիկանության և թեժ գծի հայտնած զեկույցներով:  «Մեծ թվով կանանց և...
ՄԱԿ-ում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները մեկնաբանել են Ուկրաինա տարածք` Լուգանսկի մարզ, ուրբաթ օրն ուղևորված ռուսական մարդասիրական ավտոշարասյան շուրջ ստեղծված իրավիճակը: Մասնավորապես, ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը դեպի Լուգանսկ ավտոշարասյան մուտքի մասին տեղեկությունները նույն օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «լավ նորություն» է անվանել: Մինչդեռ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Պավլիչենկոն ռուսական...
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչն իր անհանգստությունն է հայտնել ՄԱԿ-ի ֆինանսական կարգավիճակի կապակցությամբ։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսքերով՝ կազմակերպության ներկայիս ֆինանսական միջոցների պակասը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները չեն կատարում կազմակեպության կանոնավոր բյուջեին իրենց պարբերական վճարումները։ Գլխավոր քարտուղարը նաև հավելել է, որ նախկինում երբեք նման տագնապալի իրավիճակ ՄԱԿ-ում չի նկատվել։ ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեի դեֆիցիտը կարգավորելու համար Գլխավոր քարտուղարը...