Ընթացիկ տարվա մայիսին Սուդանում Նուրա Հուսեյնին դատապարտել են մահվան։ 19-ամյա աղջիկը խոստովանել է, որ դանակով հարվածել է իր ամուսնուն և սպանել նրան։
Նուրային ստիպողաբար ամուսնացրել են 15 տարեկանում։ Ամուսնությունից հետո նրան հաջողվել է երեք տարի շարունակ թաքնվել իր ազգականներից մեկի տանը։ Սակայն ի վերջո Նուրայի հայրը նրան խաբեությամբ վերադարձրել է ամուսնու տուն։ Նուրայի խոսքերով՝ ամուսինը բազմիցս նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառել,...
ՄԱԿ-ի փորձագետ Էմմանուելա Գակիդուն և նրա կոլեգաները լայնածավալ ուսումնասիրություն են իրականացրել և հոդված են պատրաստել, որի նպատակն է՝ բացահայտել ալկոհոլի ազդեցությունը մարդու առողջության և կյանքի վրա։ Նրանց ներկայացրած հոդվածի հիմքում ընկած են մոտ 1․5 հազար գիտական հոդվածներ, որոնք բացահայտում են ալկոհոլի առաջացրած բացասական հետևանքները։
«Նույնիսկ քիչ քանակով ալկոհոլի գործածումը լուրջ...
Այս տարվա սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի բացումը։ ՄԱԿ-ի 73-րդ Գլխավոր վեհաժողովի նախագահը՝ Էկվադորի արտաքին գործերի նախարար Մարիա Ֆերնանդա Էսպինոսան, նստաշրջանի բացման արարողության ժամանակ հանդես է եկել ելույթով և խոստացել է, որ գալիք տարին աշխատանքային արդյունավետ տարի է լինելու: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշն իր հերթին հիշեցրել է ՄԱԿ-ի...
Դեկտեմբերի 20-ին նշվում է մարդկանց Համերաշխության միջազգային օրը: Այդ առիթով տարածած իր ուղերձում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հիշեցրել է, որ այսօր ողջ աշխարհը միավորվել է՝ 2015 թվականից հետո կայուն զարգացման նոր օրակարգ ձևավորելու համար, որպեսզի վերջ տրվի աղքատությանը, հիվանդություններին և ժամանակակից այլ խնդիրներին:
«Անդամ պետությունները, ՄԱԿ-ի կառույցները, փորձագետները,...
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ։
«Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագիրն էական դեր է խաղում միջուկային զինաթափման և միջուկային զենքի չտարածման գործում։ Այն նպաստում է միջազգային խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը` սահմանափակելով միջուկային զենքի մշակումը: Հավաքական անվտանգությունն ապահովելու գործընթացի շրջանակներում մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի...