Ընթացիկ տարվա հուլիս ամսվանից մինչև սեպտեմբեր ամիսը ՄԱԿ-ը ստացել է 64 բողոք՝ ՄԱԿ-ի գործակալություններում սեռական շահագործման և բռնության դեպքերի վերաբերյալ, որոնց արդյունքում, ենթադրաբար, տուժել է 77 անձ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարրիկը:ՄԱԿ ներկայացված 64 գործից 6-ում մեղադրվում են խաղաղապահները, 33 գործ վերաբերում է ՄԱԿ-ի գործակալություններին և համակարգի աշխատակիցներին և 25 գործ` ՄԱԿ-ի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք զբաղվում են ՄԱԿ-ի ծրագրերի իրականացմամբ: Վերոգրյալ դեպքերից 30 միջադեպ տեղի է ունեցել այս...
1992 թվականի մարտի 2-ին Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի անդամ։ Այս մասին գրառում է կատարվել ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում։ Նշենք, որ այդ ժամանակ Հայաստանի ԱԳ նախարարն է եղել Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս, ըստ էության, ՀՀ առաջին արտգործնախարարն է հանդիսացել: 1992 թվականի դեկտեմբերին Երևանում հիմնվել է ՄԱԿ-ի գրասենյակը: Այդ...
Այս տարվա սեպտեմբերի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին։ Իր ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ «Ինչո՞ւ 194 երկրներ չեն կարող ներկայացվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Ինչո՞ւ այդ երկրները ռոտացիայի սկզբունքով չեն կարող Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսանալ։...
ՀՀ վարչապետը նշել է, որ Ադրբեջանի իշխանության նպատակը վրեժխնդրությունն է 1990-ականներին և 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի անհաջող փորձի համար: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առանցքային նշանակություն ունի մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության համար: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիրկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր...
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 1-ին Ստամբուլում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։ Հանդիպումն սկսվել է տեղական ժամանակով 10:45-ին և տևել է առնվազն մեկ ժամ: Այն տեղի Է ունեցել Վախթեդին պալատում՝ մամուլի համար փակ ռեժիմով: