Ուկրաինայի իշխանությունները ցանկանում են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ պայմանագիր կնքել՝ ֆինանսական աջակցության նոր ծրագրի վերաբերյալ: Ենթադրվում է, որ ծրագրի իրականացումը նախատեսված կլինի երեք տարով, իսկ Ուկրաինային տրամադրվող գումարի չափը կկազմի մոտավորապես 10 մլրդ ԱՄՆ դոլար։  Ավելի վաղ, հայտարարվել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 6-ից մինչև 19-ը ԱՄՀ փորձագետների խումբը կայցելի Ուկրաինա։ ԱՄՀ փորձագետների խումբը պատրաստվում է Ուկրաինայում ստուգումներ...
2017 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր հերթական նիստի ժամանակ միաձայն ընդունեց Բանաձեւը (A/RES/71/288), որում կարեւորվում է մասնագիտական թարգմանության դերը ժողովուրդների միավորման, խաղաղությանը նպաստելու, ըմբռնման եւ զարգացման գործում, եւ սեպտեմբերի 30-ը հայտարարել է Թարգմանության միջազգային օր: Օրացույցում նոր միջազգային տոնի նպատակը հաստատումն է, որ մասնագիտական թարգմանությունը որպես արհեստ եւ արվեստ...
ՄԱԿ-ի անդամ պետությունները չեն շտապում կատարել կազմակերպության կանոնավոր բյուջեին անդամակցության գծով իրենց ֆինանսական պարտավորությունները, ինչը ֆինանսական խնդիրներ է առաջացրել ՄԱԿ-ում: Ընթացիկ տարվա հուլիսի 26-ի դրությամբ՝ ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին վճարումները կատարել են միայն 112 անդամ պետությունները։ Վճարումների ընդհանուր գումարը կազմում է 1 մլրդ 494 մլն ԱՄՆ դոլար: 2017 թվականին համապատասխան...
Օրեր առաջ Շվեյցարիան բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ պողպատի և ալյումինի ներկրման լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին ԱՄՆ իշխանությունների կողմից կայացված որոշման վերաբերյալ։ Ավելի վաղ՝ 2018 թվականի մարտին, Շվեյցարիայի իշխանությունները դիմել են Միացյալ Նահանգներին՝ պողպատի և ալյումինի ներկրման լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին որոշումը չեղյալ համարելու խնդրանքով, սակայն...
Գերմանիան կողմ է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարեփոխմանը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Կիևում ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ:«Մենք աջակցում ենք ԱՀԿ-ին, սակայն կարծում ենք, որ այն պետք է բարեփոխվի, քանի որ երկար տարիներ է կազմակերպությունը փոփոխությունների չի ենթարկվել», - հայտարարել է Մերկելը: Այնուամենայնիվ, նա նշել է, որ Գերմանիան հետևում է ԱՀԿ կանոններին, սակայն չի ընդունում մաքսային լրացուցիչ միջոցների կիրառումը: