ԱՀԿ-ն պետք է բարեփոխվի. Անգելա Մերկել

Գերմանիան կողմ է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարեփոխմանը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Կիևում ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ:«Մենք աջակցում ենք ԱՀԿ-ին, սակայն կարծում ենք, որ այն պետք է բարեփոխվի, քանի որ երկար տարիներ է կազմակերպությունը փոփոխությունների չի ենթարկվել», – հայտարարել է Մերկելը:

Այնուամենայնիվ, նա նշել է, որ Գերմանիան հետևում է ԱՀԿ կանոններին, սակայն չի ընդունում մաքսային լրացուցիչ միջոցների կիրառումը: