Օրեր առաջ Ժնևում կայացել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի բացումը։ Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի պատվիրակները նոր բանաձև են ընդունել՝ լրագրողների անվտանգության վերաբերյալ: Նրանք դատապարտել են ամբողջ աշխարհի մամուլի ներկայացուցիչների դեմ իրականացվող հարձակումները և բռնության դրսևորումները՝ կոչ անելով քաղաքական գործիչներին չվախեցնել լրագրողներին և չխոչընդոտել նրանց աշխատանքին։
«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների...
Այս տարվա սեպտեմբերին Բրյուսելում բանակցություններ տեղի կունենան՝ Եվրամիության ներկայացուցչի, ԱՄՆ Առևտրի նախարարի և Ճապոնիայի Առևտրի նախարարի մասնակցությամբ։ Բանակցությունների ժամանակ կքննարկվի միջազգային առևտրի ներկայիս իրավիճակը՝ ԱՄՆ-ի և Չինաստանի «առևտրային պատերազմի» ֆոնին։ Բանակցությունների ժամանակ Եվրամիությունը նաև նախագիծ կներկայացնի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բարեփոխելու վերաբերյալ։ Բարեփոխումների հիմնական նպատակն է՝ առևտրային բանակցություններն ավելի ճկուն դարձնել, առևտրային վեճերի կարգավորման թափանցիկ համակարգ ստեղծել, ինչպես նաև՝ կրճատել...
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բավարարել 2015 թվականի մայիսին Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ներկայացրած հայցը։ Մասնավորապես՝ Ուկրաինան բողոք է ներկայացրել ԱՀԿ՝ վագոնների ներմուծման համար սահմանափակումներ և արգելքներ սահմանելու մասին Ռուսաստանի իշխանությունների կայացրած որոշման վերաբերյալ։
Ուկրաինան իր բողոքի մեջ նշել է, որ Ռուսաստանը 2013 թվականից խոչընդոտում է Ուկրաինայից Ռուսաստանի Դաշնության տարածք վագոնների...
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նվազեցրել է գլոբալ աճի կանխատեսումներն ընթացիկ և հաջորդ տարվա համար։ Այս մասին ասվում է հունվարի 21-ին ԱՄՀ փորձագետների ներկայացրած նոր զեկույցում։
«Երկու տարվա կայուն ընդլայնումից հետո համաշխարհային տնտեսությունն ավելի դանդաղ տեմպով է աճում, քան սպասվում էր, իսկ ռիսկերը շարունակում են...
Դիմումատուն՝ Պետրու Պրունեան, ազգությամբ ռումինացի է, ծնվել է 1945 թվականին, բնակվում է Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի դեմ վիրավորանքի և զրպարտության հիմքերով հարուցված դատական գործին։ Մասնավորապես՝ Դիմումատուին մեղադրանք է առաջադրվել Ռումինիայի խորհրդարանական ընտրություններում թեկնածուի մասին հոդված գրելու համար։
2008 թվականի նոյեմբերին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, Դիմումատուն հեղինակային հոդված է հրապարակել։ Իր հոդվածի...







