ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան խստորեն դատապարտել է հումանիտար աշխատողների վրա կատարված բոլոր հարձակումները` հիշեցնելով, որ բոլոր մեղավորները վաղ թե ուշ կհայտնվեն Միջազգային քրեական դատարանում ամբաստանյալի աթոռին։ Գլխավոր ասամբլեան հիշեցրել է, որ մարդասիրական կամ խաղաղապահ գործողություններում ներգրավված անձնակազմի վրա կատարված դիտավորյալ հարձակումները համարվում են պատերազմական հանցագործություն և գտնվում են Միջազգային քրեական դատարանի իրավասության ներքո:
ՄԱԿ-ը հիշեցնում է, որ 2017 թվականին հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների վրա գրանցվել են 158 հարձակումներ, որոնց հետևանքով 139 մարդ է զոհվել, 102-ը...
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ԱՄՀ փորձագետները բանակցություններ են վարել Տաջիկստանի իշխանությունների հետ՝ երկրում վարկային ծրագիրը վերսկսելու հարցի շուրջ։
Այս տարվա սեպտեմբերին ԱՄՀ փորձագետների խումբը՝ Փադջամա Հանդելվալի գլխավորությամբ, մեկնել է Տաջիկստան։ Քննարկումներից հետո ԱՄՀ գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Տաջիկստանի հետ համագործակցության ծրագիրը։ Տեղի իշխանություններն այս կապակցությամբ հայտարարել են, որ իրենք կատարել են «Ընդլայնված վարկային...
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել բոլոր երկրներին անհապաղ ջանքեր գործադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին նշվում է նրա հայտարարության մեջ, որն արվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից` COVID-19-ի համաճարակի կարգավիճակի մասին հայտարարման կապակցությամբ:
«Ես կոչ եմ անում բոլոր կառավարություններին հենց...
Կատարը Արաբական Միացյալ Էմիրությունների դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ մարդու իրավունքների խախտման վերաբերյալ։ Օրեր առաջ Կատարի կառավարությունը հայտարարել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը ԱՄԷ-ում բնակվող Կատարի բոլոր քաղաքացիներին ամեն կերպ հալածելու քաղաքականություն է վարում։ Կատարը շեշտել է, որ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան ըննդեմ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ կատարցիների իրավունքները խախտելու համար։ Կատարի կառավարության ներկայացուցիչների խոսքերով՝ ԱՄԷ-ի իշխանությունները արտաքսել են կատարցիներին երկրից, չեն թույլատրել նրանց մուտք...
Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեկտեմբերի 24-ին ստորագրել է «ԵՏՄ-ի մասին 2014 թ.-ի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքը:
Այս մասին հաղորդում է Ղազախստանի Նախագահի պաշտոնական կայքէջը:
Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Մեջլիսը, ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի օրինագիծը վավերացրել էր դեկտմբերի 18-ին, իսկ դեկտեմբերի 19-ին այն վավերացվել էր նաև...