Դիմումատու ընկերությունը՝ «Ավենդի» ՍՊԸ-ն, Բուլղարիայում գործունեություն ծավալող ընկերություն է, որը հիմնվել է ք․Սոֆիայում, զբաղվում է ալկոհոլային խմիչքների վաճառքով: Գործը վերաբերում է Ընկերության ներկայացրած բողոքին այն մասին, որ իշխանությունները չեն կատարել ներպետական դատարանի կողմից իր օգտին կայացված որոշումը։ Որոշման համաձայն, դատարանը կարգադրել է վերադարձնել Ընկերությանը պատկանող գույքը, որը...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում հիմնված միջազգային դատարան է։ Դատարանի դատավորների թիվը նույնն է, ինչ Կոնվենցիայի մասնակից պետությունների թիվը (47 դատավոր):  Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների և երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն...
Դիմումատուն՝ Ալեքսանդր Տոլմաչևը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1955 թվականին և համապատասխան ժամանակահատվածում բնակվել է Դոնի Ռոստով քաղաքում, աշխատել է որպես լրագրող: Գործը վերաբերում է Դիմումատուի դեմ զրպարտության մեղադրանքով հարուցված երկու վարույթներին։  Դիմումատուի դեմ գործ է հարուցվել տեղական թերթում հոդվածների հրապարակումից հետո, որոնք քննադատել...
Դիմումատուն՝ Յորդան Անտոնովը, ազգությամբ բուլղարացի է, ծնվել է 1940 թվականին, բնակվում է Օկորշ գյուղում (Բուլղարիա): Դիմումատուն բողոքել է, որ իշխանությունները չեն կատարել իր օգտին կայացված դատական որոշումները՝ անհիմն գանձված հարկերի վերադարձի կարգադրության վերաբերյալ:  2000 թվականին Դիմումատուն աուդիտի է ենթարկվել հարկային մարմինների կողմից: Համապատասխան ժամանակահատվածում...
Գործը վերաբերում է դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովի նախագահական ներմանը և ազատ արձակմանը՝ պատժի մնացած մասը կրելու համար Հունգարիայից Ադրբեջան արտահանձնումից հետո: Սույն գործով Դիմումատուներն են ազգությամբ հայ Հայկ Մակուչյանը և Սամվել Մինասյանը, ովքեր ծնվել են համապատասխանաբար 1975 և 1958 թվականներին։ Սամվել Մինասյանն արդեն մահացել է, նրա այրին...