Դիմումատուն՝ Կարմել Ջոզեֆ Ֆարրուգիան, ազգությամբ մալթացի է, ծնվել է 1951 թվականին, բնակվում է Մալթայի Պաոլա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր հարցաքննության վերավերյալ։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է 2002 թվականին իր աշխատավայրում տեղի ունեցած կողոպուտի դեպքից հետո իրեն հարցաքննության ենթարկելու ոստիկանության որոշման մասին։ Ոստիկանության աշխատակիցները կասկած...
Գործը վերաբերում է երեք Դիմումատուների ներկայացրած բողոքներին՝ Ռուսաստանի հակածայրահեղական օրենսդրությանը և իսլամական գրքերի հրատարակումը և տարածումը արգելելու մասին ներպետական դատական ատյանների կայացրած որոշմանը։ Դիմումատուներն են՝ Իբրահիմ Իբրահիմովը, «Նուրու Բադի» կրթամշակութային հիմնադրամը և Կրասնոյարսկի շրջանի «Մահմեդականների Միացյալ կրոնական խորհուրդ» միավորումը։ Առաջին Դիմումատուն՝ Իբրահիմ Իբրահիմովը, ազգությամբ ռուս է և հանդիսանում է Ռուսաստանում հիմնված «Նուրու Բադի» կրթամշակութային հիմնադրամ հրատարակչական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն։ 2007...
Դիմումատուն՝ Նանա Մուրադյանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1972 թվականին և ապրում է Արմավիրում։ Գործը վերաբերում է Դիմումատուի 18-ամյա որդու մահվան դեպքին, որը տեղի է ունեցել Արցախի Հանրապետության տարածքում պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ընթացքում։ 2010 թվականի մարտի 15-ին Դիմումատուի որդուն հայտնաբերել են իր զորամասի...
Գործի շրջանակներում յոթ Դիմումատուներ բողոքներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Դիմումատուներից մեկի հղիության ընթացքում բազմապտղության սխալ բժշկական ախտորոշման վերաբերյալ։ Դիմումատուներն ազգությամբ թուրք են, ծնվել են 1956-ից 1998-ական  թվականներն  ընկած ժամանակաշրջանում  և ապրում են Ստամբուլում։ 1997 թվականի նոյեմբերի 7-ին առաջին Դիմումատուին՝ Հավա Էրյիղիթին, ով նշված ժամանակահատվածում հղի էր, տեղափոխել են Թուրքիայի «Սուլեյմանիե» բժշկական կենտրոն։ Բժշկական ախտորոշիչ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է, որ Դիմումատուն սպասում էր երկվորյակների։ Այնուհետև` Դիմումատուն հետազոտություն է անցել «Շիշլի Էթֆալ»...
Դիմումատուն՝ Ահմեթ Յոնալը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1956 թվականին, բնակվում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն պատկանող հրատարակչական տան հրատարակած գրքի բովանդակության համար իրեն դատապարտելու մասին որոշմանը։ 1999 թվականի դեկտեմբերին Դիմումատուին պատկանող հրատարակչական տան կողմից գիրք է հրատարակվել՝...