Ֆարրուգիան ընդդեմ Մալթայի

Դիմումատուն՝ Կարմել Ջոզեֆ Ֆարրուգիան, ազգությամբ մալթացի է, ծնվել է 1951 թվականին, բնակվում է Մալթայի Պաոլա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր հարցաքննության վերավերյալ։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է 2002 թվականին իր աշխատավայրում տեղի ունեցած կողոպուտի դեպքից հետո իրեն հարցաքննության ենթարկելու ոստիկանության որոշման մասին։ Ոստիկանության աշխատակիցները կասկած են հայտնել, որ տեղի է ունեցել կեղծված կողոպուտ և հարցաքննել են Դիմումատուին և նրա աշխատակիցներին։ Դիմումատուի աշխատակիցներից մեկն ասել է, որ Դիմումատուն ստիպել է կապել իրեն և կեղծել է կողոպուտը։ Դիմումատուն ժխտել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները և հարցաքննության ժամանակ պնդել է, որ 4 անծանոթ անձիք կապել են իրեն և կողոպտել։

Դիմումատուն ցուցմունք է տվել փաստաբանի բացակայության պայմաններում, քանի որ համապատասխան ժամանակահատվածում ներքին օրենսդրությամբ նախաքննության փուլում անձանց իրավական օգնություն չի տրամադրվել։ Այնուամենայնիվ, Դիմումատուն տեղյակ է եղել լռությունը պահպանելու իրավունքի մասին։ Հարցաքննության ժամանակ Դիմումատուն հրաժարվել է իր բիզնեսի և շահույթին վերաբերող հարցերին պատասխանելուց և չի պատասխանել ոստիկանների այն հարցին, թե ինչու՞ աշխատավայրում առկա տեսախցիկները կողոպուտի օրը ոչինչ չեն ֆիքսել։

2007 թվականին Դիմումատուի դեմ քրեական գործ է հարուցվել։ Հիմք ընդունելով Դիմումատուի, վերջինիս աշխատակիցների և գործընկերների տված ցուցմունքները՝ Դատարանը պարզել է, որ Դիմումատուն կեղծ կողոպուտ է կազմակերպել և վերջինիս դատապարտել է պայմանական ազատազրկման՝ 1 տարի ժամկետով ։ 2012 թվականին Դիմումատուն բողոք է ներկայացրել Դատարանի որոշման դեմ, սակայն Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը։ 

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) 1-ին կետի և 3-րդ կետի խախտում։ Դիմումատուն բողոքել է փաստաբանի բացակայության պայմաններում ոստիկանության կողմից հարցաքննության ենթարկվելու մասին, ինչպես նաև իր դեմ հարուցված քրեական գործով դատավարության արդարացիության մասին։

Այնուամենայնիվ, ՄԻԵԴ-ը կոնվենցիայի խախտում չի արձանագրել։