Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 10-ին հրապարակել է «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Գործը վերաբերում է 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին։Դիմումատուն՝ Դավիթ Մաթևոսյանը, ծնվել է 1960 թվականին, բնակվում է Երևանում։ Նա ձերբակալվել է2008 թվականի մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակում հավաքը ցրելու ժամանակ։
Սույն թվականի հոկտեմբերի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի, որոնք վերաբերում են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո քաղբանտարկյալների գործերին։   Վճիռներից մեկը վերաբերում է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի գործին, որով ՄԻԵԴ-ը արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի...
Գործը վերաբերում է Ադրբեջանում հայտնի իրավապաշտպանի ձերբակալմանը և կալանավորմանը։ Դիմումատուն՝ Ինթիգամ Քամիլ օղլու Ալիևը, ազգությամբ ադրբեջանցի է, ծնվել է 1962 թվականին։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն բնակվել է Ադրբեջանի Ապշերոն մարզի Սարայ գյուղում։ Դիմումատուն Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է ավելի քան 200 անձանց շահերը։ Դիմումատուն բազմիցս հրապարակայնորեն քննադատել է Ադրբեջանի...
Դիմումատուն՝ Ֆաթիհ Թաշը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1979 թվականին, բնակվում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած 5-րդ բողոքին՝ իր դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը։  Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն հանդիսացել է հրատարակչական ընկերության սեփականատեր և գլխավոր խմբագիր։ Դիմումատուն մի քանի գիրք է հրատարակել, և Թուրքիայի իրավապահ մարմինները սկսել են նրա դեմ քրեական հետաքննություն իրականացնել։ 2004 թվականի ապրիլին Դիմումատուն գիրք է հրատարակել՝ «Նրանք ասում են, որ...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նոր նախագահ է ընտրվել Իսլանդիայի դատավոր Ռոբերտ Սպանոն։ Սպանոն այս պաշտոնում կփոխարինի Հունաստանի դատավոր Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոսին։ Այս մասին նշվել է ՄԻԵԴ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Սպանոն աշխատում է ՄԻԵԴ դատավորների կազմում 2013 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ 2019 թվականի մայիսի...