Դիմումատուները՝ Իլյաշ Ալգյուլը, Ջեբրաիլ Ալգյուլը, Ջեմ Ալգյուլը, Միխայիլ Ալգյուլը, Զուլալ Ալգյուլը, Զեյնեփ Ավջին և Այշե Չիչեքը, ծնվել են 1959 թվականից մինչև 1996 թվականն ընկած ժամանակահատվածի տարբեր տարեթվերին, բնակվում են Թուրքիայի Մալաթիա նահանգում։ Գործը վերաբերում է 7 Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ժամանակ իրենց ազգականի մահվան դեպքին։
ECHR 222 (2014)17.07.2014 Հուլիսի 17-ին ՄԻԵԴ Մեծ պալատը միաձայն վճիռ է կայացրել «Իրավաբանական ռեսուրսների կենտրոնն (ԻՌԿ) ընդդեմ Ռումինիայի» գործով (գանգատ թիվ 47848/08). այս որոշումը վերջնական է : Դատարանը վճռեց, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիիայի 2-րդ հոդվածի խախտում (կյանքի իրավունք), խախտումը տեղի է ունեցել և′ նյութական, և′ ընթացակարգային իմաստներով: Ինչպես նաև առկա...
Դիմումատուները՝ Ջամալ Ցակոևը և Զուխրա Ցակոևան, ազգությամբ ռուս են, ծնվել են համապատասխանաբար 1940 և 1950 թվականներին։ Դիմումատուները բնակվում են Հյուսիսային Կովկասում (Ռուսաստան)։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ Ռուսաստանի ոստիկանության կողմից հատուկ գործողությունների իրականացման ժամանակ իրենց որդու առևանգման դեպքին։ Դիմումատուների որդին՝ Ռասուլ Ցակոևը, առևանգվել է 2004 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ոստիկանության աշխատակիցների կողմից...
Դիմումատուները՝ Մեհմեթ Գյունայը և Գյուլլու Գյունայը, ազգությամբ թուրք են։ Երկու Դիմումատուները ծնվել են 1969 թվականին և բնակվում են Թուրքիայի Բարթըն քաղաքում։ Դիմումատուների 6-ամյա դուստրը՝ Նիլայ Գյունայը, մահացել է հիվանդանոցում տոնզիլեկտոմիա կատարելուց 10 օր անց՝ ներուղեղային արյունազեղման պատճառով։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ բժիշկների անփութության պատճառով իրենց դստեր մահվան...
Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն բանտից տեղափոխելու՝ քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից կայացված որոշման վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իրեն իր ընտանիքի անդամների մշտական բնակության վայրից չափազանց հեռու տեղակայված բանտ տեղափոխելու որոշման մասին։ Դիմումատուն՝ Թիմուր Վոյնովը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1985 թվականին, համապատասխան ժամանակաշրջանում իր ընտանիքի հետ բնակվել...