ՀՀ-ում տեղակայված ռուսական զորամասի պայմանագրային զինծառայողը ջրահեղձ է եղել՝ Սևանա լճում լողալու ժամանակ

2017 թվականի օգոստոսի 13-ին «Սևան ԲԿ»-ից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1997թ. ծնված երիտասարդի դի։

Քննությամբ պարզվել է, որ տուժողը Հայաստանի Հանրապետությունում  տեղակայված ռուսական N զորամասի պայմանագրային  զինծառայող է, ազգությամբ ռուս, ով 3  զինակից ընկերների հետ դեպքի օրը գտնվել է Գեղարքունիքի մարզում։

Նախնական տվյալներով՝ երիտասարդը ջրահեղձ է եղել օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում՝ Սևանա լճում լողալու ժամանակ, տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, պարզվում են հանգամանքները։