Դիմումատուն՝ Հրայր Ագանիկյանը, ԱՄՆ քաղաքացի է, ծնվել է 1953 թվականին և ներկայումս կալանավորված է Երևանում։  2004 թվականի դեկտեմբերին ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Դիմումատուի դեմ քրեական գործ է հարուցվել՝ խարդախության և վաշխառության մեղադրանքներով։ 2005 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշի  ընդհանուր իրավասության դատարանը Դիմումատուի տունը խուզարկելու որոշում է կայացրել։ Նույն թվականի հունիսին...
Դիմումատուն՝ Իգոր Գորիունովը, ազգությամբ մոլդովացի է, ծնվել է 1968 թվականին և ներկայումս կալանավորված է Մոլդովայի Ռեզինա քաղաքում։ Դիմումատուն դատապարտվել է մահվան՝ սպանության համար։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ամեն անգամ բանտախցից դուրս գալու ժամանակ իր՝ ձեռնաշղթաներ կրելու որոշման վերաբերյալ։ 2011 թվականի մարտին հերթական ստուգայցի ժամանակ հսկիչը Դիմումատուի բանտախցում հեռախոս է հայտնաբերել և որոշում է կայացրել՝ բանտախցից դուրս գտնվելու ժամանակ Դիմումատուին ձեռնաշղթաներով պահելու մասին։  Դիմումատուն բողոք է ներկայացրել Մոլդովայի ներպետական դատական ատյաններին՝...
Գործի շրջանակներում Դիմումատուներ «Բեկթաշի համայնք» կրոնական միավորումը և նրա երկու անդամները՝ Բրահիմայը և Սուլեյմանին, բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։  Դիմումատու Բրահիմայն ազգությամբ ալբանացի է, բնակվում է Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետության Տետովո քաղաքում, իսկ Դիմումատու Սուլեյմանին՝ մակեդոնացի է, ապրում է Գոստիվար քաղաքում։ Բրահիմայը զբաղեցնում է կրոնական համայնքի հիերարխիայի բարձրագույն աստիճանը։ Դիմումատուները բողոքել են, որ 2007 թվականին Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետության նոր օրենսդրության ուժի մեջ մտնելուց հետո Առաջին ատյանի դատարանն արգելել է համայնքին պահպանել կրոնական կազմակերպության իր կարգավիճակը և...
ՌԴ գերագույն դատարանը սեպտեմբերի 3-ին չեղարկել է Մոսկվայի քաղաքային դատարանի կողմից ավելի վաղ ընդունված որոշումը` տաջիկ նախկին պատգամավոր, հայրենիքում մի շարք հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Նիզոմհոն Ջուրաևի` Տաջիկստանին արտահանձնման մասին: Այդպիսով ՌԴ գերագույն դատարանի նախագահությունը բավարարել է դատարանի նախագահի ներկայացրած դիմումը ՄԻԵԴ համապատասխան վճռի վերաբերյալ: Ըստ ՄԻԵԴ վճռի` Ջուրաևի գործով առկա է...
Դիմումատուն՝ Ցանկո Տոդորով Դոկտորովն, ազգությամբ բուլղարացի է, ծնվել է 1973 թվականին և ապրում է Բուլղարիայի Վառնա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր երեխայի մոր հետ ամուսնության մեջ գտնվելու ժամանակ ծնված երկրորդ երեխայի հայրությունը վիճարկելուն։ 2006 թվականին Դիմումատուն ամուսնալուծվել է իր կնոջից և բացահայտել, որ իրենց երկու երեխաներից մեկն իր երեխան չէ։ 2007 թվականի հունվարին գենետիկ ԴՆԹ թեստ անցկացնելուց հետո բացահայտվել...