Դիմումատուն՝ Ռոբերտ Դանիլչուկն, ազգությամբ լեհ է, ծնվել է 1965 թվականին և ներկայումս կալանավորված է Լեհաստանի հյուսիսային հատվածում գտնվող Չարնի քաղաքի բանտում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի Կենտրոնական բանտի անբարենպաստ պայմաններում իրեն պահելու  համար։ 2010 թվականի սեպտեմբերին Դիմումատուին կալանավորել և նախնական կալանավայր են տեղափոխել։ 2011 թվականի հունվարին Կիպրոսում Դիմումատուին դատապարտել են երկու տարվա ազատազրկման մի շարք հանցագործությունների համար, ներառյալ՝ գումարի հափշտակությունը, կողոպուտը, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները, անօրինական բնակությունը։ 2012 թվականի մայիսին Նախագահի հրամանագրով նրան ազատ...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վեց վճիռ է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ՝ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության դեմ ներկայացված վեց առանձին բողոքների առնչությամբ։ Մասնավորապես՝ գործերը վերաբերում են Թեղուտի հանքավայրի շահագործման համար քաղաքացիներից գյուղատնտեսական նշանակության հողատարածքները հասարակության և պետության կարիքների համար հարկադրաբար օտարելու մասին որոշմանը: Ստորև ներկայացնում ենք «Փարսադանյանն...
Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ հոգեբուժարանում գտնվելու ժամանակ իր մոր հուղարկավորության արարողությանը մասնակցելու խնդրանքով դիմումը մերժելու իշխանությունների որոշմանը։ Դիմումատուն՝ Լումինիտա Զամֆիրա Սոլկանը, ազգությամբ ռումինացի է, ծնվել է 1969 թվականին, ներկայում գտնվում է Պադուրենի-Գրայդուրի շրջանի հոգեբուժարանում։ 2005 թվականին Դիմումատուն սպանություն է կատարել Ֆրանսիայում։ Ֆրանսիայի բժիշկները նրա մոտ...
Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն բանտից տեղափոխելու՝ քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից կայացված որոշման վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իրեն իր ընտանիքի անդամների մշտական բնակության վայրից չափազանց հեռու տեղակայված բանտ տեղափոխելու որոշման մասին։ Դիմումատուն՝ Թիմուր Վոյնովը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1985 թվականին, համապատասխան ժամանակաշրջանում իր ընտանիքի հետ բնակվել...
Գործը վերաբերում է 2006 թվականին տեղի ունեցած ռուս լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հետաքննությանը։ Դիմումատուները՝ Ռաիսա Մազեպան, Ելենա Կուդիմովան, Վերա Պոլիտկովսկայան և Իլյա Պոլիտկովսկիյը, ազգությամբ ռուս են, ծնվել են համապատասխանաբար 1929, 1957, 1980 և 1978 թվականներին և բնակվում են Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Դիմումատուները համապատասխանաբար հանդիսանում են...