Դանիլչուկն ընդդեմ Կիպրոսի Հանրապետության

Դիմումատուն՝ Ռոբերտ Դանիլչուկն, ազգությամբ լեհ է, ծնվել է 1965 թվականին և ներկայումս կալանավորված է Լեհաստանի հյուսիսային հատվածում գտնվող Չարնի քաղաքի բանտում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի Կենտրոնական բանտի անբարենպաստ պայմաններում իրեն պահելու  համար։

2010 թվականի սեպտեմբերին Դիմումատուին կալանավորել և նախնական կալանավայր են տեղափոխել։ 2011 թվականի հունվարին Կիպրոսում Դիմումատուին դատապարտել են երկու տարվա ազատազրկման մի շարք հանցագործությունների համար, ներառյալ՝ գումարի հափշտակությունը, կողոպուտը, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները, անօրինական բնակությունը։ 2012 թվականի մայիսին Նախագահի հրամանագրով նրան ազատ են արձակել։ Կալանավորման ամբողջ ժամանակաշրջանում Դիմումատուն բանտում եղել է երեք տարբեր բլոկներում։

Դիմումատուն բողոքել է բանտի գերբնակեցման, լուսավորության անբավարար մակարդակի, բանտախցի ցուրտ պայմանների, հիգիենայի վատ պայմանների և բանտախցում լոգարաններից օգտվելու սահմանափակ հնարավորությունների մասին։ Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում, սակայն պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին հայց չի ներկայացրել։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։